Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է երեկ Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության դեպքը՝ տեղի ունեցածը «սադրանք» որակելով:
Ինչպես նշում է ria.ru-ն, Պուտինը նախևառաջ իր ցավակցություններն է հայտնել սպանվածի ընտանիքին՝ հավելելով, որ Կառլովը փայլուն դիվանագետ էր ու վայելում էր գործընկերների հարգանքը:
«Ողբերգական բոթ է ստացվել Թուրքիայից, որտեղ ստորաբար սպանվել է ՌԴ դեսպան Անդրեյ Գենադիի Կառլովը: Ես նախևառաջ ուզում եմ խորին և անկեղծ ցավակցություններս հայտնել նրա ընտանիքի անդամներին և հարազատներին: Կառլովը փայլուն դիվանագետ էր ու շատ հարգված այն երկրում, որտեղ աշխատում էր: Նա շատ լավ հարաբերությունների մեջ էր թե՛ Թուրքիայի իշխանությունների, թե՛ քաղաքական մյուս ուժերի հետ: Տեղի ունեցած հանցագործությունը, անկասկած, սադրանք է, որի նպատակն է ձախողել ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորումն ու Սիրիայում խաղաղության հաստատման գործընթացը: Տեղի ունեցածի պատասխանը կարող է լինել միայն մեկը՝ ահաբեկչության դեմ պայքարի ուժեղացումը, ինչը, հանցագործները սեփական մաշկի վրա կզգան»,-ասել է Պուտինը:
ՌԴ նախագահը նաև հավելել է, որ Քննչական կոմիտեն արդեն քրեական գործ է հարուցել դեսպանի սպանության առնչությամբ:
Կառլովի սպանությանն արձագանքել է նաև ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը, որը Պուտինի հետ համակարծիք է այն հարցում, որ տեղի ունեցածի նպատակն է խանգարել ռուս-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու Սիրիայում ահաբեկչության դեմ տարվող պայքարին:
Ria.ru-ն հավելում է, որ ՌԴ դեսպանի սպանության դեպքին արձագանքել է նաև ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, որը դատապարտել է տեղի ունեցածն ու ասել, որ դա «արմատական իսլամիստ ահաբեկչի» ձեռքի գործն է:
«Դեսպանի սպանությունը քաղաքակիրթ աշխարհի բոլոր նորմերի խախտում է, որը պետք է համընդհանուր դատապարտվի»,-նշվում է Թրամփի տարածած հայտարարությունում:
Տեսանյութը դիտեք այստեղ։
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47