Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Ամանորին ընդառաջ քաղաքապետարանի ճեմասրահում հյուրընկալել է Երևան քաղաքի հանրակրթական, երաժշտական և արվեստի դպրոցների, ինչպես նաև մանկապատանեկան մարզադպրոցների հանրապետական և միջազգային տարբեր օլիմպիադաների ու մրցույթների մրցանակակիր և դափնեկիր երեխաներին:
Երեկոյի ընթացքում երաժշտական և արվեստի դպրոցների սաները հանդես են եկել երաժշտական և պարային իրենց լավագույն կատարումներով:
Ողջունելով երեխաներին քաղաքապետարանի հարկի ներքո՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է բոլորին անցնող տարվա ընթացքում միջազգային տարբեր հարթակներում գրանցած հաջողությունների համար և ընդգծել, որ թե՛ նրանք և թե՛ նրանց կրթօջախները Երևանի քաղաքապետարանի մշտական ուշադրության ներքո են:
«2016 թվականին ձեր շնորհիվ մայրաքաղաքի կրթամշակութային և մարզական կյանքում ունեցանք մեծ ձեռքբերումներ: Դուք անկախ Հայաստանի սերունդն եք ու մեր ապագան և վստահ եղեք, որ ձեր հաջողությունները Երևան քաղաքի և մեր երկրի համար մեծ պատիվ են: Առանձնակի շնորհակալ եմ նաև բոլոր մանկավարժներին ու մարզիչներին, ովքեր կրթում են նման շնորհալի երեխաներ: Այսօրվա հանդիպումը նաև լավ առիթ է, որ ճանաչեք մեկդ մյուսին, ընկերանաք ու միասին հարթեք ձեր ապագայի ճանապարհը: Առիթն օգտագործելով՝ շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ մաղթելով, որ հաջորդ տարի կրկնապատկեք այս տարվա ձեր հաջողություններն ու ձեռքբերումները», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին՝ երեխաները վստահեցրել են, որ կանեն ամեն ինչ՝ 2017-ին նորանոր հաջողություններ գրանցելու և սիրելի մայրաքաղաքի անունն ու պատիվը բարձր պահելու համար:
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03