2016թ. Հայաստանում հաջողվել է տնտեսական, սոցիալական առաջընթացի հիմքեր ստեղծել: Այս մասին այսօր` դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա թվարկեց Հայաստանի հանրապետական կուսակցության կարեւոր ձեռքբերումները 2016թ. ընթացքում` ՀՀԿ համագումար, ՏԻՄ ընտրություններ, կուսակցական կառույցների ձեռքբերում, ՀՀԿ անդամակցության գործընթաց, ՀՀԿ դպրոցի հիմնադրում, ՀՀԿ-ի արտաքին կապերի ընդլայնում ու ձեռքբերում:
«Մենք մաքրում ենք մեր կուսակցական շարքերը, լինում են նաեւ բնական կորուստներ` մահ: Կուսակցությունը դինամիկ, քաղաքական մարմին է, այն զարգանում է: Մեր կուսակցությունը 13 հազար նոր անդամ ունի, նաեւ կուսակցությունից դուրս եկողներ են եղել, սակայն, այն խոսակցությունները, թե նրանք դուրս են եկել, որովհետեւ Կարեն Կարապետյանն անդամագրվել է կուսակցությանը, իրականությանը չեն համապատասխանում»,-ասաց նա:
Նա նաեւ թվարկեց 2016թ. ընթացքում տեղի ունեցած քաղաքական կարեւոր իրադարձությունները:
«Քաղաքական նոր կոալիցիայի ձեւավորումն էր թիվ մեկ առաջընթացը: Նոր տարին լի էր ցավալի իրադարձություններով, ապրիլյան պատերազմի ազդեցությունն ու դերակատարությունը քաղաքական եւ հասարակական կյանքի վրա մեծ ազդեցություն ունեցան: Ապրիլյան պատերազմը թույլ տվեց հպարտանալ, որ այն բոլոր անհանգստությունները, թե նոր սերունդն այն չէ, սին էին: Ցույց տվեց նաեւ, որ հասարակական եւ քաղաքական կոնսոլիդացիայի աննախադեպ ծավալ կարող ենք արձանագրել:
Խոշոր հաջորդ իրադարձությունը Հռոմի Պապի այցն էր Հայաստան, որը քաղաքական նշանակություն ուներ, երբ Չինաստանին համարժեք մարդկանց հանրույթն իր առաջնորդով ներկայացվեց Հայաստանում` հոգեկան, բարոյական ուղերձներ հղելով հայ ազգին: Այս պատմական այցը գոհար է այն բոլոր իրադարձությունների շարքում, որի շրջանակում ձեռքբերումներ կային»,-ասաց նա:
Աշոտյանը նաեւ նշեց, որ անցած դարում որոշակի ցնցումներ չշրջանցեցին ներքին քաղաքական կյանքը. «Հուլիսյան դեպքերը մարտահրավեր էին, որը ցույց տվեց, որ Հայաստանում ուժով եւ զենքով լուծվելիք խնդիրներ չկան: Այս իրադարձությունը նաեւ մերկացնելով բազմաթիվ հարթություններ իր դրոշմը դրեց հետագա քաղաքական եւ հասարակական զարգացումների վրա:
Օլիմպիական ոսկիները եւս մեծ ձեռքբերում էր Հայաստանի համար: Հաջորդ խոշորագույն իրադարձությունը անկախության 25-ամյակն էր»,-ասաց նա:
Արմեն Աշոտյանը նաեւ նշեց, որ անցած տարում խոշոր քաղաքական իրադարձություն էր նաեւ նոր կառավարության ձեւավորումը, որը կառավարման արդիականացման եւ ժամանակակից պետություն ունենալու հեռանկարի մասին է խոսում:
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
20:20
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18