Երեկ Սպիտակում կախված ու ենթադրաբար 2 մանկահասակ աղջիկներին խեղդամահ արած Մարինե Հովհաննիսյանը 3 տարի է՝ ամուսնալուծված է, ամուսինը համագյուղացիներին ասել է, որ ամուսնալուծվել են կնոջ հոգեկան խնդիրների պատճառով: Մարինեն 3 տարի առաջ երեխաներին վերցրել, գնացել է ամուսնու տանից ու գյուղից:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում Հարթագյուղի գյուղապետ Անդրանիկ Հարությունյանը, ուր հարս է գնացել Մարինե Հովհաննիսյանը:
«Ամուսինն ասում էր՝ հոգեկան հիվանդ է, դա է պատճառը, որ ամուսնալուծվել են: Նաև, եթե կինը կարողանում է երեխեքին սպանել, ուրիշ ի՞նչ որակավորում կտայիք»,- ասաց գյուղապետը՝ հավելելով, որ իրեն ու երեխաներին սպանած կնոջ ամուսինը «խելոք մարդ է, անասնապահությամբ է զբաղվում»:
«Ամուսնուն երեկ տարել են ոստիկանություն, նորից բաց են թողել»,-ասաց Հարթագյուղի գյուղապետը: Ամուսինը մայր չունի, մահացել է, ծեր հայր ունի:
Թե ինչպես է տղամարդը հոգեկան հիվանդ կնոջը վստահել իր երեխաներին, գյուղապետը դժվարացավ ասել. «Նա ամուսնալուծվել, կինը երեխաներին վերցրել, հեռացել է արդեն 3 տարի»:
Հիշեցնենք, որ նախնական տվյալներով ինքնասպանություն գործած 45-ամյա կինը քիմիայի ուսուցչուհի է աշխատել Լոռու մարզի Սարալանջ գյուղում: Մրցութային կարգով հաղթահարել էր մանկավարժների համար նախատեսված քննություններն ու ընդունվել աշխատանքի:
Հիշեցնենք, որ երեկ Սպիտակ քաղաքում կախված է հայտնաբերվել 5 և 7 տարեկան աղջիկների մայրը, իսկ ննջասենյակում՝ անկողնու մեջ հայտնաբերվել են նրա 2 երեխաների դիերը:
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03