Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացումն անվիճելի հանգամանք է: Այս մասին «Արմենպրես»–ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Նրա խոսքով՝ ինքնորոշման իրավունքի իրացումը բանալին է, որով կարողանալու ենք ապահովել խաղաղ կարգավորումը:
«Զիջումներ, փոխզիջումներ, դրանց հաջորդականություն, այդ ամենը մանրամասներ են, որոնք բխելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացումից: Դրա մեջ մտնում են ոչ միայն ժամանակավոր կարգավիճակը, այլև կարգավիճակը, ժամկետները և կամարտահայտության դրսևորման համար լիարժեք երաշխիքների ապահովումը, այդ թվում, միջազգային հանրության կողմից երաշխիքները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության համար: Եվ քանի դեռ այս ամենի մասին չկան հստակ պատկերացումներ, երաշխիքներ, հատկապես Ադրբեջանի կողմից չկա այն հանգամանքը, որ նա պատրաստ է ընդունել բանակցային գործընթացի սկզբունքները, կանոնները և իր գործողությունները կառուցել դրանց վրա, քանի դեռ Ադրբեջանում չեն խոսում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրացման մասին, չեն խոսում այն մասին, որ պետք է ընդունեն Լեռնային Ղարաբաղի անկախ կարգավիճակը որպես կայացած փաստ և հաշվի նստեն դրա հետ, բնականաբար, հայկական կողմից այլ կարգի զիջումներ լինել չեն կարող»,-ասաց Արտակ Զաքարյանը:
Արտակ Զաքարյանի խոսքով՝ Հայաստանը, ի դեմս Ադրբեջանի, չունի այն հարևանը, ում հետ կարելի է բանակցել: Ունի հարևան, որը դեռևս հուսով է խնդրի կարգավորումը իրականացնել ռազմական ճանապարհով` ապավինելով իր տնտեսական ռեսուրսներին: Պատգամավորն ընդգծեց, որ նույնիսկ այդ դեպքում ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում չունի:
«Այսօր բանակցություններ որպես այդպիսիք չկան, կա գործընթաց, որը կանգ է առել ինչ-որ փուլում: Ադրբեջանն ամեն դեպքում խոչընդոտում է շփման գծում մեխանիզմների ներդրմանը, որոնք հրադադարի ռեժիմի խախտման ապացույց կլինեին: Ադրբեջանը չի ցանկանում դա և ձգտում է օգտագործել շանտաժի մեխանիզմը` ուժի սպառնալիքը: ԵՎ կարծում է, որ դա հնարավորություն է տալու հոգեբանական, ռազմական ճնշման ենթարկել հայկական կողմին: Իրականում ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ այդ հաշվարկներն արդարացված չեն: Այս ամենը դիտարկելով՝ կարող ենք ասել, որ մեզ համար ամենամեծ խնդ իրն է պատրաստվել բոլոր տիպի զարգացումներին: Մենք միշտ պետք է անվտանգության խնդիրը պահենք որպես օրակարգային թիվ մեկ հարց, եթե նույնիսկ վաղը ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում հասնենք մեզ համար ցանկալի լուծման»,-հավելեց պատգամավորը:
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
20:20
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18