ՄԱԿ ի Անվտանգության խորհուրդն ամենայն վճռականությամբ դատապարտել Է Բեռլինում կատարված ահաբեկչական գործողությունը, որի հետեւանքով առնվազն 12 մարդ Է զոհվել, տեղեկացնում Է «Արմենպրես»ը: Մամուլի համար ընդունված հայտարարության մեջ ԱԽի անդամները «բարբարոսական ու ստոր» են որակել հարձակումը՝ ընդգծելով կատարողներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը: Ինչպես հիշեցրել են Անվտանգության խորհրդում, ահաբեկչությունն իր բոլոր ձեւերով ու դրսեւորումներով «ամենալուրջ սպառնալիքներից մեկն Է միջազգային խաղաղության ու անվտանգության համար»: Այդ կապակցությամբ ԱԽն նշել Է ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությունը ՄԱԿի Կանոնադրությանը եւ միջազգային իրավունքին համապատասխան: Դեկտեմբերի 19ի երեկոյան Բեռլինում Վիլհելմ կայսեր հիշատակի եկեղեցու մերձակա սուրբծննդյան տոնավաճառում մարդկանց բազմության մեջ Է մխրճվել բեռնատար ավտոմեքենան: Միջադեպը տեղի Է ունեցել տեղական ժամանակով երեկոյան ժամը 8ին մոտ: Բեռնատարը 5080 մետր անցել Է տոնավաճառի տարածքում՝ բազմության մեջ մխրճվելով 6080 կիլոմետր/ժամ արագությամբ: Ըստ վերջին տվյալների, ողբերգության հետեւանքով զոհվածների թվաքանակը հասել Է 12ի, եւս 50 հոգի հոսպիտալացված Է: Գերմանիայի ՆԳ նախարարությունը Բեռլինի տոնավաճառում տեղի ունեցածը որակել Է ահաբեկչություն: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել Է Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը: «Մենք այլեւս կասկածներ չունենք, որ այդ ահավոր իրադարձությունը, որը տեղի ունեցավ երեկ երեկոյան, ահաբեկչական գործողություն Էր»,ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
16:02
15:33
15:15
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03