1. Ամենացածր ձեւը անտեսումն է
Որքա՞ն հաճախ ենք անտեսում երեխայի ասածը: Անտեսումը վիրավորանք է անձին: Երեխան կփակվի եւ այլեւս ամբողջ կյանքում անկեղծ չի լինի ձեզ հետ, եթե շփման նման տեսակը գերակշռի մանկության ընթացքում: Կսկսի բակում այլ զրուցակիցներ փնտրել, որոնք կհասկանան եւ կլսեն նրան: Այո, գուցե նա հիմարություն է ասում, որովհետեւ դեռ երեխա է, բայց ուրիշ բան է կարեւոր. վերաբերմունքն ավելի կարեւոր է: Այդ դեպքում երեխան կզգա, որ դուք սիրում եք իրեն, հասկանում եք:
2. Ցուցադրական ունկնդրում
Դուք շտապում եք, դուք ժամանակ չունեք, դուք ձեւացնում եք, թե լսում եք, որ չվիրավորեք, իսկ ինքներդ րոպեներն եք հաշվում: Այդ մակարդակն անտեսումից լավ է, բայց միեւնույն է` հեռու է ըմբռնումից:
3. Ընտրովի ունկնդրում
Ձեր խնդիրը մարդուն հասկանալը չէ, դուք ուղղակի լսում եք այն, ինչ ձեզ հետաքրքիր է իմանալ: Երեխաները հասկանում են, որ ծնողներն ավելի շատ բան գիտեն, ավելի ուժեղ են, իմաստուն, նրանք պաշտպանում են , բայց երեխաներն ուզում են հավասար լինել սիրո մեջ, զգալ, որ անհրաժեշտ են: Որ իմ հիմարությունն ինչ-որ մեկին անհրաժեշտ լինի: Դրանում է զարգացումը: Երեխաների համար կարեւոր է` ուրիշներին պատմել, թե ինչ կա իրենց հոգում:
4. Ուշադիր ունկնդրում
Դա լավ մակարդակ է, բայց թերություն կա. դուք ուշադիր լսում եք, բայց ամեն ինչ համեմատում եք ձեզ հետ: Դա կարելի է կոչել նաեւ «ինքնակենսագրական ունկնդրում»: Եթե այն, ինչ դուք լսում եք, համապատասխանում է ձեր փորձին եւ կարծիքին, դուք ասում եք` «Շատ լավ», եթե չի համընկնում, Դուք ասում եք` «Ոչ, ամեն ինչ սխալ է»: Դուք ուշադիր լսում եք, որպեսզի վերջում, որպես կատարելատիպ, հաստատեք ձեր հայեցակարգը:
5. Ունկնդրում կարեկցելով
Խորհուրդ է տրվում որպես բոլոր խնդիրների դեմ բուժիչ միջոց: Դուք լսում եք հասկանալու մտադրությամբ: Դուք չեք դատապարտում ձեր լսածը, չեք ցնցվում դրանից: Դուք շարունակում եք կարեկցել եւ սիրել: Մարդն ասում է իր սրտում եղածը եւ նրա համար ավելի հեշտ է լինում: Ինչո՞ւ է դժվար կարեկցելով լսելը: Կարելի է «վարակվել» ինչ-որ մեկի խնդրով: Պետք է սովորել լսել, չընդունելով սեփական անձի վրա, չթաթախվելով` լոտոսի նման, որը ջրի մեջ չոր է մնում:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03