Ընտրական օրենսգրքի տեխնիկական որոշ հարցերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները կրկին հայտնվել են չկատարման վտանգի առջև: Ընդդիմության, իշխանության, քաղաքացիական հասարակության միջև ամիսներ շարունակվող «4+4+4» ֆորմատով քննարկումները հանգեցին այն կետին, որ ի թիվս այլ նորամուծությունների՝ իշխանությունը համաձայնեց հրապարակել ընտրություններին մասնակցած անձանց ցուցակները, տեղամասերի ներսում և դրսում պետք է տեղադրվեին տեսախցիկներ՝ ընտրությունների ընթացքը վերահսկելու համար:
Ի դեպ՝ մի շարք երկրներ պատրաստակամություն հայտնեցին ֆինանսավորել այդ գործընթացը: Նման հայտարարությամբ հանդես եկավ Հայաստանում Գերմանիայի դեսպանը, շաբաթներ առաջ էլ նման պատրաստակամության մասին հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:
Քաղաքացիական հասարակությունը, ինչպես հայտնի է, հրաժարվեց ստորագրել միասնական հայտարարության տակ, հրապարակեց միայն հատուկ կարծիք՝ այն շեշտադրմամբ, որ ձեռք բերված պայմանավորվածությունները դրական են գնահատում, բայց դա բավարար չէ լավ որակի ընտրություններ անցկացնելու համար:
Այժմ քանի որ քաղհասարակության ներկայացուցիչները հրաժարվել են մասնակցություն ունենալ կառավարության որոշմամբ ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին, քննարկումները տարվում են իշխանության և խորհրդարանական ընդդիմության միջև: ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն հիմա ստիպված են ինքնուրույն կարգավորել խնդիրը: Իսկ խնդիրը հետևյալն է՝ պարզվել է, որ հատկացված գումարը բավարար չէ տեղամասերից դուրս նկարահանում անցկացնելու համար: Իսկ Ընտրական օրենսգրքով նախատեսվում է նկարահանում անցկացնել ոչ միայն տեղամասի ներսում, այլև դրսում:
Ընդդիմադիր ուժերը նախատեսում են առաջիկայում հանդիպել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ՝ հասկանլու համար, թե ինչո՞ւ գումարը չի հերիքում:
Ինչպես ցույց են տալիս վերջին ընտրությունները՝ տեղամասերից դուրս են կատարվում հիմնական խախտումներն ու ամենաթողությունը՝ թաղային հեղինակությունների կուտակում, ընտրակաշառքի բաժանում, ուղղորդում: Փաստորեն, եթե գումարը չի հերիքում տեղամասերից դուրս նկարահանում անցկացնելու համար, ապա անիմաստ է դառնում ողջ գործընթացը: Իշխանությունն էլ, քանի որ ի սկզբանե առանձնապես շահագրգռված չէր այս համաձայնությամբ և տարբեր պատճառներով տապալում էր նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունը, հիմա էլ ընդդիմությանն է ասում՝ գտեք այնպիսի օպերատորներ ու սարքեր, որոնք հատկացված գումարով նկարահանում կանցկացնեն նաև դրսում:
«4+4+4» ֆորմատում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները չեն բացառում, որ նման խնդիրներ ի հայտ կգան: Որոշ տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները նաև միտումնավոր փորձելու են կրկին ձգձգել գործընթացը՝ վերջում հայտարարելու, թե ժամանակը բավարար չէր:
Մեզ հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյանը տեղեկացրեց, որ փոտրվարին մի շարք համայնքներում անցկացվելու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, և հնարավոր է՝ փորձարկվի էլեկտրոնային գրանցման համակարգը: Գալիք խորհրդարանական ընտրություններից առաջ սա կլինի առաջին փորձը:
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
13:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58