Վիճակախաղերի ու շահումով խաղերի կազմակերպիչների (տնտեսվարող սուբյեկտների) մոտ 2014 թվականին հասույթը կազմել է 33 միլիարդ դրամ, 2015-ին՝ 38 միլիարդ, իսկ 2016-ի տվյալները դեռևս չկան, սակայն կա աճի միտում:
Այս վիճակագրությունն այսօր մեկնարկած Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացրեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի հիմնական զեկուցող՝ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամրազյանը:
«Իսկ ինտերնետ շահումով խաղերը մի քիչ ավելի մեծ թվեր են. 2014-ին՝ 44 միլիարդ դրամ, 2015-ին՝ 77, և 2016-ին 9 ամսվա կտրվածքով՝ 108 միլիարդ դրամ»,-ներկայացրեց հիմնական զեկուցողը:
Հիշեցնենք, որ այս փոփոխությամբ նախատեսվում է օրենքը համահունչ դարձնել և օրենքում «բազային տուրքի 100 000-ապատիկի չափով» բառերը փոխարինել «բազային տուրքի 500 000-ապատիկի չափով» բառերով:
Կարեն Թամրազյանը սույն ցուցանիշները ներկայացրեց, երբ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը նկատեց, որ հիմնավորումը ներկայացված է, սակայն շուկայում պատկերի նկարագրությունը՝ ոչ:
«Բեռը ինչքա՞ն է, շահութաբերությո՞ւնը ինչքան է, և երբ ավելացնում եք, վտանգներ կա՞ն` փակվել-չփակվելու»,-հարցրեց պատգամավորը:
Ֆինանսների նախարարության պաշտոնյան նկատեց, որ շահութաբերությունը կազմակերպություն առ կազմակերպություն տատանվում է 5-20 տոկոսի սահմաններում` ըստ բնագավառների:
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ կառավարության ներկայացուցչին հարցրեց. «Դուք նո՞ր եք նկատել, որ կար անհրաժեշտություն` համապատասխանեցնել Հարկային օրենսգիրքն ու օրենքը։ Եթե այդ պարզ բանը նկատած լինեին այն ժամանակ, փաստորեն կստացվեր, որ այդ հարցը կարելի էր լուծել հենց արտահերթ նիստում»:
Կարեն Թամրազյանը նկատեց, որ նշված փոփոխությունը Հարկային օրենսգրքում իրականացվել է 1-ից 2-րդ ընթերցում ընկած ժամանակահատվածում, և այդ ժամանակից սկսած կառավարությունը նախաձեռնել է այս փոփոխությունը, մի քանի օր առաջ հավանություն է տրվել նախագծին, ուղարկվել ԱԺ:
Կառավարության ներկայացուցչի հարցին, թե բավարարե՞ց իր պատասխանը, Լևոն Զուրաբյանն արձագանքեց. «Բայց Դուք բան պատասխանեցի՞ք, որ բավարարվեմ»:
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ մտահոգություն հայտնեց, որ հնարավոր է, որ կազինոների ստվերային դաշտն էլ ավելի անվերահսկելի դառնա:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55