Ապրիլյան դեպքերից հետո համաշխարհային հանրության և միջնորդների մոտ միանշանակ այն ընկալումն է, որ խնդիրը չունի ռազմական լուծում. այսօր հրավիրված ասուլիսին այս մասին ասաց Երևանի պետական համալսարանի միջազգային համագործակցության վարչության պետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:
Ըստ նրա՝ Ադրբեջանը մինչ այդ նկատելիորեն խոշորացնում էր ռազմական զենքերի տրամաչափը, որի գագաթնակետն էին ապրիլյան օրերը: Դրանից հետո հարց էր ծագում՝ արդյո՞ք ապրիլը դարձավ բանակցային գործընթացի համար վերջ, թե՞ երկրները փորձելու են դադարեցնել ռազմական կտրուկ քայլերը: Ըստ նրա՝ հանդիպումները Վիեննայում, Սանկտ-Պետերբուրգում և վերջին հանդիպումն արդեն մի փոքր հասկանալի էլեմենտներ հանդես բերեցին:
Ըստ այդմ էլ, քաղաքագետի խոսքով, ընդունվեց, որ մեծ հաշվով հենց Ադրբեջանը պետք է հարգանքով վերաբերվի այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել 1990-ականներին, անհրաժեշտ է ստեղծել մեխանիզմներ, որոնց արդյունքում շփման գծում խախտումների խնդիրներն ավելի հասկանալի կդառնան:
«Այստեղ կա անորոշության էլեմենտ: Առաջարկելով ստեղծել վստահության մեխանիզմներ՝ տեսնում ենք, որ Ադրբեջանը դրսևորում է դասական ապակառուցողական քաղաքականություն, չի ցուցաբերում պատրաստակամություն, չի համաձայնվում այդ մեխանիզմների ստեղծմանը: Ինչո՞ւ: Ադրբեջանը չի ուզում, որ ևս մեկ անգամ հայտնի դառնա, թե ով է սկսում այն գործընթացը, որը բերում է կրակի ռեժիմի դադարեցմանը»,- ասաց քաղաքագետը:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունների ավելացմանը, Մարգարովը նշեց, որ այստեղ էլ հստակություն չկա. «Անհասկանալի է, թե ինչպես ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունները կարելի է ավելացնել, ինչպես կարող է մեծանալ մշտադիտարկման խումբը, որը լինի մշտական տեղում»:
Նրա խոսքով՝ վերջին հայտարարություններից մեկում բացահայտ ասված է, որ այն քաղաքականությունը, իհարկե, առանց նշելու Ադրբեջանի անունը, որը վարվում է ու հանգեցնում է սրացումների, բացարձակապես անընդունելի է, նոր փորձերը Ադրբեջանի համար կրկին բերելու են անցանկալի հետևանքներ:
«Իսկ բուն բանակցային գործընթացը գտնվում է համարյա նույն տեղում, որը եղել է. կողմերի մոտ կա դիրքորոշումների այնպիսի տարբերություն, որը թույլ չի տալիս այսօր խոսել այն մասին, որ կարելի է մշակել կամ համաձայնեցնել գոնե այն սկզբունքները, որոնք հայտնի են: Այսինքն՝ հաջորդ խնդիրը լինելու է՝ կա՛մ մոտեցնել դիրքորոշումները և կողմերին բերել համաձայնության, կա՛մ ներկայացնել նոր առաջարկներ, ինչը բարդ է»,- ասաց նա:
«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիանա Հովհաննիսյանի խոսքով՝ բանակցային գործընթացը պետք է բաժանել մինչապրիլյան և հետապրիլյան ժամանակահատվածների: Նա նշեց, որ ապրիլյան իրադարձություններից հետո հիմնական խնդիրը կողմերի միջև վստահության բարձրացումն է: Փորձագետի կարծիքով՝ համանախագահների հիմնական քայլերն հենց այդ ուղղությամբ կլինեն՝ բարձրացնել հայկական և ադրբեջանական կողմերի միջև վստահությունը:
18:43
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58