ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը զարմացած է ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանի հայտարարությունից, թե տնտեսական աճը 2017թ.-ի համար դժվար կանխատեսելի է:
Նաիրա Զոհրաբյանը հայտարարությունը գնահատեց որպես ցնցող, ապա նշեց. «Մենք այս ամբիոնից ինչ որակի հայտարարություն ասես չենք լսել, բայց առաջին անգամ այստեղ ասվեց, թե տնտեսական անկումը, տնտեսական աճը՝ ամեն ինչ կախված է հաջողությունից: Այսինքն՝ աստղերը լավ կդասավորվեն, կառավարությունը կգնա մոմ թափողի մոտ, գրբացի մոտ, լավ կլինի իրենց օրը՝ կլինի տնտեսական աճ, չի լինի հաջողություն՝ տնտեսական աճ չի լինի: Վստահելի իշխանությունը, գրագետ տնտեսական քաղաքականությունն առ ոչինչ է, պարզվում է, որ կարևորը հաջողությունն է»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Զոհրաբյանը:
Վերջում պատգամավորը խորհուրդ տվեց հաջողության հետևից գնալ հետևյալ հասցեով. «3-րդ մաս, Հռիփսիկ ծյոծյա, գնացեք, թող մոմ թափի, բախտ նայի, տեսնենք՝ տնտեսական աճ կլինի, թե չէ»:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ տեղից արձագանքեց. «Էս ինչ ռեկլամ արիր, տիկի՛ն Զոհրաբյան, Հռիփսիկ ծյոծյային, հիմա քո փայն ինչքա՞ն ա լինելու»:
18:35
18:30
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58