Երկրում խնդիրները լուծելու համար կարևոր է տնտեսական աճ ունենալ: Հայաստանում 2016 թվականին ՀՀ քաղաքացու կյանքում դրական փոփոխություններ չեն արձանագրվել:
Այս մասին այսօր «2016 թվականի ձեռքբերումներն ու ձախողումները» թեմայով քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Նա նշեց, որ Հայաստանում տնտեսությանը սպառնացող վտանգներ կան. «Եթե ուշադրություն եք դարձրել պետական պաշտոնյաների վերջին ձևակերպումներին հարկային մուտքների և պետական պարտքի վերաբերյալ, ապա այնտեղ այնպիսի ձևակերպում է տրվում, որ մեր պետական պարտքի չափն իր մեծությամբ վտանգավոր չէ , սակայն պետական պարտքի սպասարկման բարդությունը կայանում է նրանում, որ պետք է լինի համապատասխան տնտեսական աճ»:
Վահագն Խաչատրյանը նշեց, որ խնդիրներ կան հարկահավաքության ոլորտում ևս: Նրա խոսքով՝ հարկահավաքներն ասում են, որ եթե համապատասխան տնտեսական աճը լիներ, ապա հարկահավաքության խնդիր չէր առաջանա:
Հրապարակելով վերջին 11 ամսվա տվյալները՝ Վահագն Խաչատրյանն ասաց, որ նոյեմբեր ամսին ռեկորդ է սահմանվել՝ 96 մլրդ դրամ հարկ է հավաքվել, սակայն սովորաբար ամսական հավաքվում է 90-92 մլրդ դրամ. «Ըստ նախնական գնահատականների՝ 85 մլրդ դրամի թերհավաքագրում կա, բայց քանի որ կառավարությունը ճշտված պլանի պրակտիկա ունի և հաշվի է առնում ընդունված օրենսդրական փոփոխություններն ու ծախսերը, ստացվում է, որ այս տարի թերհավաքագրումը կազմում է 125 մլրդ դրամ»:
Տնտեսագետի խոսքով՝ նմանատիպ արդյունք եղել է միայն այն տարիներին, երբ համախառն ներքին արդյունքը նվազել է. «Օրինակ 2009-ին էր, երբ համախառն ներքին արդյունքը 85,9% էր նախորդ տարվա նկատմամբ: 1995 թվականից հետո նման դեպք չի եղել, որ տարին ամփոփենք, ու ՀՆԱ-ի աճը կազմի մաքսիմում 1%»:
Նոյեմբեր ամսվա դրությամբ հայտարարված տնտեսության ակտիվության 0,6% ցուցանիշին Վահագն Խաչատրյանը չի հավատում. «Չեմ հավատում այդ տվյալին: Չգիտես ինչու նոյեմբեր ամսին տնտեսությունն է աճել, որովհետև այնտեղ հեշտ է թվերի մանիպուլյացիա անել, միշտ փրկիչ օղակը լինում է տնտեսությունը: Բայց եթե նույնիսկ ընդունում ենք 0,6% , ապա դեկտեմբերին որոշակի աճ կարող լինել` մաքսիմում 1%: Որպեսզի իմ ասածն ավելի հիմնավոր լինի, ես տեղեկացնեմ, որ մեկ ամիս առաջ ԿԲ-ն դրամավարկային քաղաքականության վերլուծություն կատարելիս կանխատեսել էր 1,4-1,8 % աճ, թեպետ բյուջեում գրված է 2,4% աճ»:
Վահագն Խաչատրյանի խոսքով՝ բոլոր խնդիրները պայմանավորված են տնտեսական աճի հետ, իսկ եթե ոչ, ապա որևէ բնագավառում դրական փոփոխություններ չի կարող արձանագրել:
Տնտեսագետը մեկ խնդրի ևս անդրադարձավ՝ ռեալ եկամուտներին, ինչի մասին Հայաստանում չեն խոսում, և անգամ կառավարության ծրագրում ներառված չէ. «Այդ ուղղությամբ էլ հաշվարկ չի տարվում, որը ռեալ ցուցանիշ է, թե տնտեսական հաջողություններով պայմանավորված մեր կյանքում փոփոխություն կատարվելո՞ւ է, թե՞ ոչ: Եթե նույնիսկ այդ հաշվարկներն էլ կատարենք, 2016-ը որևէ էական ավելացում կամ դրական տեղաշարժ չի ապահովել։ Այդպես էլ պետք է լիներ, որովհետև տարվող քաղաքականության հիմքում դրված է դրսի հանգամանքը՝ մի քանի գործոններով պայմանավորված»:
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
18:35
14:44
14:15
12:02
17:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03