Դեկտեմբերի 22-ին ՀՀ մշակույթի նախարարությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս` նվիրված Համահայկական նվագախմբի ստեղծմանը: Մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը: ՀՀ մշակույթի նախարարը ողջունել և շնորհավորել է բոլորին, քանի որ, նախարարի խոսքով` Համահայկական նվագախմբի գաղափարն իրականություն է: Ա. Ամիրյանի դիտարկմամբ` Համահայկական նվագախմբի հիմնական գաղափարը միասնականությունն է: Այդ առումով նվագախմբի` ապրիլի 24-ին կայանալիք առաջին համերգը ևս խորհրդանշական է, քանի որ ցեղասպանության հետևանքով աշխարհով մեկ սփռված հայ երաժիշտներն առիթ կունենան հայրենիքում համախմբվելու, տեղի երաժիշտների հետ համերգներով հանդես գալու: Նվագախումբը կղեկավարեն էդուարդ Թոփչյանը, Կարեն Դուրգարյանը և Սերգեյ Սմբատյանը: Նվագախումբը մշտական կազմ չի ունենա, այլ` համերգից-համերգ կփոփոխվի: Արդեն իսկ գաղափարի շուրջ համախմբվել են 50 երաժիշտներ` եվրոպական մի շարք երկրներից, ԱՄՆ-ից, Սիրիայից: Համահայկական նվագախումբը կկատարի բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ` Կոմիտաս, Ա. Խաչատրյան, Ա. Տերտերյան, Է. Միրզոյան, Ա. Հարությունյան և այլ կոմպոզիտորներ: «Մենք նաև պատվեր ենք ձևավորել, որը կիրականացնի մաեստրո Տիգրան Մանսուրյանը: Ստեղծագործությունը նվիրված կլինի ապրիլյան պատերազմի մեր հերոսներին: Ես կարծում եմ, որ հենց այդ հերոսականությամբ պետք է եզրափակել նվագախմբի առաջին` ապրիլ քսանչորսյան ելույթը»,- ասել է նախարար Ա. Ամիրյանը: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրեն Ռուզաննա Սիրունյանի ներկայացմամբ` նվագախմբի համալրման հարցը գրեթե լուծված է, այժմ ընթանում է մենակատարների հայտագրման փուլը: Նվագախմբի համերգային ծրագրերը կշարունակվեն արտերկրի հայաշատ քաղաքներում, մասնավորապես` Բուենոս Այրեսում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Փարիզում, Թեհրանում, Բեյրութում: Ի հավելումն` նախարար Ա. Ամիրյանը նշել է, որ Համահայկական նվագախումբը ստեղծվել է աշխատելու և մեր մասին աշխարհին բարձրաձայնելու առաքելությամբ:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47