ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից դեկտեմբերի 21-ին անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի այս տարվա վերջին դիտարկումը: Ինչպես այսօր տեղեկացրել են ՀՀ ՊՆ-ից, այն անցկացվել է Տավուշի մարզի Բերդավան և ադրբեջանական Քեմեռլի գյուղերի մերձակայքում:
Մինչ դիտարկման անցկացումը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստոֆը, Պետեր Սվերդբերգը և Գենադի Պետրիցան, պաշտպանության նախարարության և 3-րդ բանակային զորամիավորման ներկայացուցիչների հետ այցելել են Տավուշի մարզպետարան, որտեղ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը հյուրերին մանրամասն ներկայացրել է ներկայումս Տավուշի սահմանամերձ հատվածներում տիրող իրավիճակը:
Ճեպազրույցի ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է եղել ադրբեջանական զինուժի կողմից հայ խաղաղ բնակչության և սահմանամերձ ավտոճանապարհների ուղղությամբ արձանագրված կրակոցներին: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականները, հայկական կողմին շնորհակալություն հայտնելով ներկայացված տվյալների համար, նշել են, որ դրանք կներառեն իրենց ամփոփիչ զեկույցներում: Այնուհետև, տեղափոխվելով սահմանագիծ և 2 կողմից էլ չկրակելու երաշխիքներ ստանալով՝ որոշակի հեռավորության վրա անցկացվել է սահմանային դիտարկումը: Դիտարկման ընթացքում զինադադարի խախտման որևէ դեպք չի արձանագրվել:
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22