Հալեպը ցնծում է զինված գրոհայինների վերջին խմբի տարհանման առիթով, Հալեպի ամբողջովին ազատագրված լինելու մասին պատմական լուրն այլևս պաշտոնական է և հաստատված Սիրիայի բանակի հրամանատարության կողմից:
Նշենք, որ նախօրեին ուշ երեկոյան Սիրիայի բանակի հրամանատարությունը պաշտոնական հաղորդագրությամբ հաստատել է Սիրիայի տնտեսական կենտրոն Հալեպից զինված գրոհայինների վերջին խմբի դուրսբերման մասին լուրը: Սիրիական բանակի հրամանատարությունը Հալեպը հայտարարել է ահաբեկչությունից և ահաբեկիչներից ամբողջովին մաքրված և ապահով տարածք: 
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Սիրիայի պետական պաշտոնական աղբյուրները հաստատել են Հալեպ քաղաքի ամբողջական ազատագրումը։
Ինչպես հաղորդում է Հալեպի հայկական «Գանձասար» պարբերականը՝ բանակի հրամանատարությունը շեշտել է, որ Հալեպում անվտանգության և ապահովության հաստատումը ռազմավարական մեծ շրջադարձ է և առանցքային նշանակություն ունի ահաբեկչության դեմ պայքարի հարցում, ինչպես նաև մահացու հարված է ահաբեկչությանն աջակցող երկրներին: 


Հալեպի բնակիչները դուրս են եկել փողոցներ, գրկախառնվել և տոնել են վերջնական հաղթանակը, նրանց չի խանգարել անգամ անձրևոտ եղանակն ու սաստիկ քամին, գրում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) գործակալությունն ու հավելում. «Այսօր՝ անցնող 5 տարվա ընթացքում առաջին անգամ, Հալեպում մարդիկ կրակում են օդ, այլ ոչ թե միմյանց վրա»:
«Ես կարծում էի, որ այս օրը երբեք չի գա: Մենք սրան սպասել ենք 5 տարի»,- ասել է Հալեպի բնակչուհիներից մեկը գործակալության թղթակցի հետ զրույցում: 
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44