Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն կրկին հայտնվել է միջազգային սկանդալի կենտրոնում՝ այս անգամ հայհոյելով ՄԱԿ-ի`փախստականների հարցերով բարձր հանձնակատար Զեյդ Ռաադ Ալ Հուսեյնին:
Ինչպես նշում է businessinsider.com կայքը, այն բանից հետո, երբ Հուսեյնը կոչ է արել սպանությունների իրագործման մեղադրանքով հետաքննություն սկսել Դուտերտեի դեմ, իր սկանդալային հայտարարություններով հայտնի ֆիլիպինցի ղեկավարը ՄԱԿ-ի պաշտոնյային «ապուշ» ու «անառակի որդի» է անվանել:
Աղբյուրը հիշեցնում է, որ վերջերս Դուտերտեն հրապարակավ հայտարարել էր, որ Դավաոյի քաղաքապետ եղած ժամանակ անձամբ է սպանել թմրամոլության մեջ կասկածվողներին:
«Այդ մարդը խեղկատակ է կամ խենթ: Դո՛ւք՝ ՄԱԿ-ի պաշտոնյաներդ, այդտեղ վեր եք ընկել ու ստանում եք մեր փողերը: Դո՛ւ, այ հիմար, մի՛ ասա ինձ, թե ես ինչ պետք է անեմ: Ո՞վ է քեզ այդ իրավունքը տվել: Խնդրում եմ, բերանդ փակի՛ր, քանի որ ուղեղ չունես: Գնա՛ դպրոց, սովորի՛ր դիվանագիտություն: Դու չգիտես, թե ինչպես պետք է իրեն պահի ՄԱԿ-ի պաշտոնյան: Ու հաջորդ անգամ ինձ հետ այսպես չխոսես, ա՛յ անառակի որդի»,-հեռուստատեսային ելույթի ժամանակ ասել է Դուտերտեն:
Հիշեցնենք, որ Հուսեյնը սպանություններից զատ կոչ էր արել նաև հետաքննություն սկսել Դուտերտեի հրամանով Ֆիլիպիններում թմրամոլության դեմ իրականացվող լայնամասշտաբ արշավի շրջանակում իրագործված հազարավոր սպանությունների առնչությամբ:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44