ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 19-23.12.2016թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 700 հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել 363.54 հազ. դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Այս մասին հայտնում են բնապահպանության նախարարությունից և ներկայացնում արդյունքները՝ ըստ ոլորտների.
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար հաշվարկվել է 363.54 հազ. դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Գործերը հանձնվել է ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժին՝ իրավախախտին հայտնաբերելու համար:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 199 հատ /120 կգ / «սիգ» տեսակի տիրազուրկ թարմ ձուկ որից՝
Երևանի տարածքային բաժնի կողմից կիրառված միջոցառումների արդյունքում առգրավվել է 112 հատ (55.0 կգ) «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է ՀՀ լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր, «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն:
Լոռու տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 87 հատ /65.0կգ/ «սիգ» տեսակի թարմ ձուկ, ինչը հանձնվել է Վանաձորի մանկատուն:
Փայտանյութի ապօրինի տեղափոխման ոլորտ
Սյունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Ջրերի պահպանության ոլորտ
Երևանի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 200 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի 1 որոշում:
Ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 200 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի 1 որոշում:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Ներքին վերահսկողության բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Երևանի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50 հազ. դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1 մլն. դրամ:
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
14:03
13:47
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03