Haaretz-ը գրում է, որ լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի ընտանիքը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Փարիզի օկուպացիայի ընթացքում իր տանը հրեաների է թաքցրել: Այդ մասին նշված է համաշխարհային համբավ ունեցող երգչի մասին նոր գրքում:
«Ես գիտեմ, թե ինչ է շղթան, ես վերքեր եմ տեսել, ես ճանաչել եմ ատելությունը, ես ճանաչել եմ ցավը, ծարավն ու սովը, ես գիտեմ, թե ինչ է նշանակում ամեն օր վախ զգալ», - պատմել է Շառլ Ազնավուրը:
Ազնավուրը որոշել է իր ամբողջ պատմությունը պատմել իվրիտով ցեղասպանություների հետազոտող պրոֆեսոր Յաիր Աուրոնի «Matzilim Ve'Lohamim» («Արդարամիտ փրկիչներ եւ բնաջնջողներ») գրքում: Գիրքը, որը կթարգմանվի նաեւ ֆրանսերեն եւ հայերեն, պատմում է կոնկրետ դեպքի մասին, բայց բարոյական դաս է ներկայացնում լայնածավալ ահաբեկչության եւ քաղաքական եւ գաղափարախոսական բռնության պայմաններում մարդու պահվածքի վերաբերյալ: Նախ եւ առաջ դա հուզիչ պատմություն է մեկ ցեղասպանություն վերապրածների մասին, որոնք, մեծ ռիսկի դիմելով, օգնել են մեկ այլ ցեղասպանության զոհերին:
«Մենք նույն ցավը եւ տառապանքներն ենք ապրել եւ եթե 1915 – 1918 թթ-ին հայեր չոչնչացվեին, Հոլոքոսթի ժամանակ հրեաների ոչնչացումը հնարավոր չէր լինի, որովհետեւ գերմանացիները շատ բան իրենց նախորդներից էին սովորել», - ընդգծել է Ազնավուրը:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47