ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով գնումների գործընթացին՝ կարևորեց գնումների ոլորտում ներդրված էլեկտրոնային հարթակը, որտեղ երկու տեսակի մրցույթները տեղափոխվեցին էլեկտրոնային հարթակ: Նա նշեց, որ 2016 թվականին ընդլայնել են բոլոր պատվիրատուների քանակը:
«Կարևոր զարգացում է մեկ անձից գնումները, այստեղ կա բավականին լավ բարելավում, էական առաջընթաց»,-ասաց նա և հայտնեց, որ հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին գնումները չեն գերազանցելու 90 միլիոն դրամը:
«Մենք այստեղ խիստ պահպանողական ենք լինելու, մեկ անձից գնումը ևս տեղափոխվել ենք էլեկտրոնային հարթակ»,-ասաց նա և նշեց, որ խիստ հետևողական են լինելու էլեկտրոնային հարթակները ուժեղացնելու ուղղությամբ:
Վարդան Արամյանը նշեց, որ անընդհատ կոռուպցիայի մասին են խոսում և թե ինչպես կարող են դրա դեմ պայքարել: Նա անդրադարձավ ԱԺ այս նստաշրջանին ընդունված օրենքներին՝ ապօրինի հարստացման քրեականացման դեմ պայքարին, անկանխիկի գործառույթներին և նշեց, որ այլևս ցանկացած տնտեսվարող, որը կմասնակցի մրցույթին և հաղթող կճանաչվի, իր կողմից հայտարարությունը հրապարակվելու է:
«Մեզ քննադատողները, որ ասում են, թե այս ուղղությամբ քայլեր չկան, սակայն ԱԺ-ի ընդունած 3 օրենքները թուլացնելու են կոռուպցիայի դրսևորումները, բարձրացնելու են հաշվետվողականությունը»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ԱԺ-ի ընդունած այն օրենքին, որը վերաբերում է նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի արարողակարգային ծախսերի գաղտնիության սկզբունքին, Վարդան Արամյանն ասաց, որ դա արվում է աշխարհում ընդունված անվտանգության կանոնների հիման վրա և ցանկացած երկրում հնարավոր չէ գտնել այդ պաշտոնյաների ծախսերի պլանավորումը:
Նա նշեց, որ պետք է փաստել, որ մի տարածաշրջանում ենք ապրում, որտեղ անվտանգության ռիսկեր կան: Ըստ նրա, եթե ցանկացած անձ, օրինակ՝ տեղեկանում է, թե որ ընկերությունն է սպասարկում նախագահին, վարչապետին սպասարկող մեքենաները, մեծանում է ռիսկերը: Նախարարը կոչ արեց չընկնել էմոցիաների գիրկը և նշեց. «Խնդրում եմ ինձ վստահեք, ես ինքս շահագրգռված եմ, որ ցանկացած գնում տեղափոխվի թափանցիկության դաշտ, սակայն կան անվտանգության կանոններ»:
Նա կրկին կոչ արեց նայել միջազգային պրակտիկային:
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
20:20
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18