Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նոր բնակարանի բանալիներ է հանձնել Արցախյան գոյամարտի մասնակից, ազատամարտիկ, ՀՀ վաստակավոր արտիստ Մկրտիչ Մկրտչյանի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տրոմբոնահարների խմբի փոխկոնցերտմայստեր Կարեն Սարգսյանի, թավջութակահար Վահե Դանիելյանի և գալարափողահար Արթուր Հովհաննիսյանի ընտանիքներին: Մինչ նոր բնակարանների բանալիների հանձնումը, նախ Երևանի քաղաքապետարանում առաջին անգամ տեղի է ունեցել թավջութակահար Վահե Դանիելյանի և գալարափողահար Արթուր Հովհաննիսյանի իրենց ընտրյալների հետ ամուսնության պետական գրանցման հանդիսավոր արարողությունը: Շնորհավորելով նորապսակներին ու նոր բնակարանների տանտերերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը մաղթել է, որ նրանք առողջ ու երջանիկ վայելեն իրենց բնակարանները: «Արդեն մի քանի տարի է` Հանրապետության Նախագահի առաջարկով բարի ավանդույթ ենք դարձրել մեր ճանաչված ու վաստակաշատ արվեստագետներին նոր բնակարաններ նվիրելը: Սա յուրովի գնահատական է մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր իրենց տաղանդով և մասնագիտական հմտություններով ամբողջ աշխարհում բարձր են պահում մեր երկրի պատիվը: Մեր երկրի համար նաև անչափ կարևոր է ամուր հայ ընտանիքներ ունենալը, և այսօր, առաջին անգամ Երևանի քաղաքապետարանի հարկի տակ գրանցվեց միանգամից 2 ամուսնություն: Համոզված եմ, որ այս հաճելի իրադարձությունը կմնա ոչ միայն նորապսակների, այլ նաև բոլորիս հուշերում, և հուսամ, որ այն կդառնա ավանդական: Բոլորիդ ու հատկապես նորապսակներին մաղթում եմ, որ ձեր նոր բնակարաններում միշտ լսվի երեխաների ճիչ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: Շնորհակալություն հայտնելով իրենց վաստակը գնահատելու համար` նոր բնակարանների տանտերերը նշել են, որ սեփական բնակարան ունենալն իրենց համար անչափ սպասված և կարևոր խնդիր էր, որն այժմ լուծվեց ու դարձավ Ամանորի անմոռանալի նվեր: Արվեստագետները նաև հավելել են, որ, շարունակելով իրենց աշխատանքը, անելու են հնարավորը՝ մայրաքաղաք Երևանի մշակութային կյանքն էլ ավելի զարգացնելու ուղղությամբ։ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47