1. Անցյալը չի կարելի ընդմիշտ ջնջել
Շատերն են ասում, որ հարկավոր է մի կողմ թողնել անցյալը: Բայց դա անհեթեթություն է: Մենք երբեք չենք կարող մոռանալ անցյալը, եւ արժե՞ արդյոք: Դա մեզ դարձրել է այնպիսին, ինչպիսին հիմա ենք:
2. Հարաբերություններում ոչ միշտ է 50/50
Երբեմն 80/20 է լինում, եւ դա նույնպես նորմալ է: Նորմալ չէ, երբ մշտապես այդպես է: Բոլորս էլ երբեմն ժամանակներ ենք ունենում, երբ չենք կարողանում լիարժեք տրվել հարաբերություններին: Բայց դժգոհելու եւ հիստերիա բարձրացնելու փոխարեն առողջ հարաբերություններ ունեցող մարդիկ հասկանում են, որ երբեմն մենք պետք է մի քիչ ավելին տանք, քանի դեռ զուգընկերը կենտրոնացած է այլ հարցերի ուղղությամբ: Դա կարող է աշխատանքը լինել կամ անձնական հարցեր, որոնք ուշադրություն են պահանջում: Եվ այդ մասին անկեղծ ու բացահայտ խոսելը նորմալ է, եթե դա ժամանակավոր է:
3. Ազնվությունը կարեւոր է
Դա վերաբերում է նույնիսկ այն բանին, թե որտեղ եք ծախսում ընտանեկան բյուջեն կամ ուր եք գնում առանց ձեր զուգընկերոջ: Դա անառողջ վերահսկություն եւ հաշվետվություն տալ չէ: Պարզապես հարգանք է. ասել, թե որտեղ եք ծախսել զգալի գումարը կամ ուր եք գնում երեկոյան առանց նրա: Սա են ենթադրում առողջ հարաբերությունները: Եվ նույնիսկ այս կերպ դրանք անկախ ու բաց են մնում:
4. Լռությունը մահացու է
Պետք չէ միացնել «անտեսում» ռեժիմն ու լռել, երբ զայրացած եք: Դա չի լուծում խնդիրը, այլ միայն խորացնում է այն: Այո՛, կարելի է փոքրիկ դադար առնել, որպեսզի առաջին էմոցիաները հանդարտվեն, բայց հետո կարեւոր է բացահայտորեն խոսել առաջացած խնդրի մասին: Ձեր զուգընկերը չի կարող իմանալ, թե ինչ եք զգում, եւ ինչ-որ քայլեր ձեռնարկել, եթե նրան չպատմեք այդ մասին:
5. Միասին, բայց առանձին
Հաճախ է պատահում, որ սիրահարվելով՝ մարդն ամբողջությամբ մոռանում է իր ընկերների մասին: Նա տարվում է իր հարաբերություններով, կապվածության մեջ ընկնում դրանցից եւ դառնում ոչ այնպիսին, ինչպիսին նրան սիրահարվել է զուգընկերը: Առողջ հարաբերությունները մի հասկացություն կա. յուրաքանչյուրը պետք է իր անձնական տարածքն ունենա, անձնական նպատակները, նախընտրությունները: Մենք պետք է միայն մեզ համար նախատեսված որոշակի ժամանակ ունենանք: Եվ հարաբերությունները դրանից ավելի հարուստ կդառնան:
19:39
18:59
17:33
17:22
17:09
16:35
16:09
15:35
15:08
14:33
14:04
13:23
13:07
12:48
12:26
12:09
11:25
11:09
10:45
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03