Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ տարեվերջյան մրցանակաբաշխություն, որի ընթացքում մրցանակներ են ստացել թանգարանում կամավորական աշխատանքներ իրականացրած եւ ամենից շատ այցելություններ կազմակերպած անձիք:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, այս միջոցառման նպատակն է երախտիքի և շնորհակալության խոսքեր հայտնել այն մարդկանց, ովքեր 2016 թվականի ընթացքում իրենց ակտիվ գործունեությամբ նպաստել են տուն-թանգարանի մշակույթային կյանքի ակտիվացմանը:
«Նման միջոցառում առաջին անգամ է կազմակերպվում թանգարանում: Մենք կարևորել ենք դպրոցների, բարձրագույն ուսումնական հաստատությունների մանկավարժների ավանդը, որոնք ամեն ինչ անում են Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործական ժառանգությունը փոխանցելու երիտասարդ սերնդին»,- ընդգծել է Օթարյանը:
Մրցանակները սահմանված են 13 անվանակարգերում` «ամենաակտիվ աշակերտ», «ամենաակտիվ ուսանող», «ամենաակտիվ հանրակրթական դպրոց», «ամենաակտիվ երաժշտական դպրոց», «աջակից ուսուցիչ», «ամենաարդյունավետ համագործակցություն», «աջակից դասախոս», «աջակից լրատվամիջոց», «աջակից լրագրող», «թանգարանի նոր բարեկամ», «թանգարանի նոր գործընկեր», «թանգարանի վիրտուալ բարեկամ» և երեք հատուկ մրցանակ ակտիվ գործունեության համար:
Միջոցառման ընթացքում իրենց երաժշտական հմտություններն են ներկայացրել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սաները:
1959 թվականին Մարինա և Տատյանա Սպենդիարովաները, այցելելով Հայաստան և տեսնելով հայ ժողովրդի ջերմ սերը կոմպոզիտորի ստեղծագործությունների նկատմամբ, ցանկություն են հայտնում հոր երևանյան բնակարանը վերածել տուն-թանգարանի։ Տուն-թանգարանը բացվում է 1967 թվականին։ Հայաստանում առաջին երաժշտական հուշային թանգարանն է։
09:48
09:18
18:01
17:45
17:35
17:15
16:55
16:42
16:15
16:05
15:51
15:21
15:02
14:45
14:25
14:05
13:41
12:45
12:12
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42