Առաջին լրատվականը գրում է.
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ օրերս քաղաքականություն մտնելու հայտարարությունից հետո Արթուր Ալեքսանյանի (Ամարասի Արթուր) հիմնադրած «Միասնություն Հայաստան» շարժումը հայտարարությամբ հանդես եկավ, որ սատարում է Սեյրան Օհանյանին և նրա համակիրներին: «Հայաստանի Հանրապետության միակ կայացած կառույցի՝ բանակի ստեղծման ակունքներում կանգնած և կայացման գործում մեծագույն ներդրում ունեցած մարտական գեներալը ի վիճակի է նույն հաջողություններին հասնել նաև քաղաքական ասպարեզում: Ժամկետանց ու պարտված քաղաքական գործիչներին փոխարինելու է գալիս երկրի հոգսերով իսկապես մտահոգ, իր կենսագրությամբ հաղթանակներ ամրագրած մտավորական, մարտական գեներալը: Ուստի, «Միասնություն Հայաստան» շարժումն անվերապահորեն սատարում է Սեյրան Օհանյանին և իր համախոհներին, գաղափարակիցներին, նաև մարտական ընկերներին կոչ է անում միանալ նոր ձևավորվող քաղաքական ուժին: Մենք մեր ողջ ներուժը, մեր կարողություններն ու հնարավորություններն օգտագործելու ենք Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորվող քաղաքական ուժի հաղթանակի համար»:
Այսօր տեղի ունեցավ «Երրորդ հանրապետություն» կուսակցության արտահերթ՝ 7-րդ համագումարը: Թեև նշվում էր, որ կուսակցությանը կմիանա Սեյրան Օհանյանը, այնուամենայնիվ, նա ներկա չէր: Կուսակցության նախագահ ընտրված Վիկտոր Դալլաքյանը իր և Սեյրան Օհանյանի համագործակցության հետ կապված հայտարարել է․ «Մեր համագործակցությունը ոչ միայն շարունակվում, այլ նաև խորանում է, և դա պայմանավորված է նաև նրանով, որ մեր կուսակցության և Սեյրան Օհանյանի գնահատականները երկրում ստեղծված ծանր իրավիճակին և դրանից դուրս գալու վերաբերյալ համընկնում են: Մենք լայն կոնսոլիդացիայի կողմնակից ենք, որի կողմնակիցն է նաև Սեյրան Օհանյանը»:
«Միասնություն Հայաստան» շարժման հիմնադիր Արթուր Ալեքսանյանը (Ամարասի Արթուր) «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ վատառողջ է, չի հետևել Վիկտոր Դալլաքյանի համագումարին, սակայն հավելեց. «Մենք իրար միանալու կարիք չունենք: Դալլաքյանի հայտարարությանը ծանոթ չեն, դեռ չեմ կարդացել, բայց գրեթե բոլոր կուսակցությունները հավանել են մեր գաղափարը, բոլորը հաստատել են, որ եթե գնան ԱԺ, պատգամավոր դառնան՝ անպայման այդ հարցը օրակարգ են բերելու»:
Հարցին՝ երկպալատ խորհրդարան ունենալու Ձեր գաղափարը կիսո՞ւմ է արդյոք Սեյրան Օհանյանը, Արթուր Ալեքսանյանը ասաց. «Անշուշտ, կիսում է, նա որպես Սեյրան Օհանյան, որպես քաղաքացի, որպես մտերիմ ընկեր է կիսում, բայց ինքը կուսակցություն չունի, որևէ կուսակցության մեջ չէ, որ նրան միանանք, այսօրվա դրությամբ Դալլաքյանի հայտարարությանն էլ դեռ ծանոթ չեմ»:
23:32
21:56
21:51
21:28
21:13
20:39
20:20
15:56
15:46
15:33
15:12
14:45
14:21
14:08
13:56
13:43
13:28
13:11
12:56
12:48
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18