Հայկական շոու-բիզնեսում 2016 թվականին ստեղծվեցին նոր ընտանիքներ, մի շարք ցանկալի հարսնացուներ այլևս ազատ չեն: Ցանկալի հարսնացուների ցուցակը անցած տարի լքեցին Էմմին, Լիլուն, Արևիկ Ուդումյանը, Գոհար Գասպարյանը, Ֆաինան, Ջուսը, Դիանա Մալենկոն, Սոնե Սիլվերը, Անի Դաշյանը և այլոք: Մենք փորձել է պարզել, թե երբ են պատրաստվում ընտանիք կազմել մյուս ցանկալի հարսնացուները: Ձեզ ենք ներկայացնում ամենացանկալի հարսնացուների թոփ տասնյակը ըստ Magnis.news-ի:
1.Իվետա Մուկուչյան
2016 թվականը կարելի է համարել Իվետայի տարին: Երգչուհին մեծ հաջողություններ գրանցեծ «Եվրատեսիլ 2016»-ում զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը: Այժմ Իվետային հետևում է ամբողջ եվրոպան ու եվրատեսիլասեր լսարանը: 30-ամյա երգչուհու կողքով դժվար է աննկատ անցնելը: Կրքոտ, սեքոսուալ, նրբագեղ, համարձակ Իվետան դեռ ազատ է: Այսօր երգչուհու առաջին ձայնասկավառակի շնորհանդեսն է, իսկ թե ինչ նորություններ կունենա ստեղծագործական կյանքից դուրս Իվետան 2017 թվականին ժամանակը ցույց կտա:
2.Արփի Գաբրիելյան
Երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի Արփինե Գաբրիելյանը շարունակում է մնալ ողջ հայության ուշադրության կիզակենտրոնում: Այժմ Արփին իր կարիերայի գագաթնակետում է`տեսահոլովակներ, շրջագայություններ, ամենավարկանշային սիթ-քոմը, որտեղ նա «գտել է» իր կեսին, իսկ թե ինչ կա Արձիի սրտում դեռ հայտնի չէ: Դժվար է անգամ պատկերացնել, թե քանի տղամարդու սրտում նա տեղ ունի:
3.Աստղիկ Սաֆարյան
Աստղիկը բավականին բուռն գործունեություն ծավալեց 2016-ին: Նորաձև ու հմայիչ երգչուհին դեռ ազատ է և փնտրում է իր հոգու ընկերոջը:
4.Շպռօտ
2016 թվականին ամենասկանդալային և կրքոտ երգչուհին վերադարձավ հայկական շոու-բիզնես: Երկար տարիների դադարից հետո երգչուհին նոր շնչով շարունակում է իր երգչուհու կարիերան, սակայն արդեն հասունացել է ընտանիք կազմելու պահը: Շպռօտը ցանկանում է վերջապես մայրանալ: Հուսանք նրա ցանկությունները հաջորդ տարի կիրականանան:
5.Նազենի Հովհաննիսյան
Որքանել որ զարմանալի է, հայկական հեռուստաէկրանների թագուհին դեռ ազատ է: Հանուն արդարության պետք է նշել, որ դժվար է պատկերացնել մի տղամարդու, ով իր ինտելեկտով կկարողանա գերազանցել Նազենիին, երևի հենց դա է պատճառը, որ գեղեցկուհին դեռ չի գտել իր կեսին: Թող 2017 թվականը Նազենիի համար սիրառատ տարի լինի:
6.Գաբի
Եվս մեկ կրքոտ գեղեցկուհի, ում սիրտը դեռ ազատ է: Երգչուհի Գաբին շարունակում է մնալ իր երկրպագուների մեծ բանակի ուշադրության կենտրոնում, որոնց թվում գերակշռում են հենց արական սեռի ներկայացուցիչները, իսկ դրանից պարզ է դառնում, որ աղջիկները ուղղակի նախանձում են նրան:
7.Անի Քրիստի
2008-ին երգչուհի Անի Քրիստին լքեց ցանկալի հարսնացուների տասնյակը, սակայն 2009-ին` ամուսնալուծությունից հետո, Անին վերադարձավ ցանկալիների ցանկ: Այժմ երգչուհու սիրտը ազատ է: 30-ամյա երգչուհին չի շտապում հաջորդ ընտրությունը անել, քանի որ չի ցանկանում կրկին սխալվել:
8.Մարբեյ
Դժվար է պատկերացնել հայկական ակումբային կյանքը առանց այս գեղեցկուհու: Հազարավոր մարդիկ յուրաքանչյուր երեկո շտապում են հերթական ջազ ակումբը, վայելելու Մարբեյի գեղեցիկ ձայնը: Երգչուհին միշտ հանդես է գալիս նորաձև և համարձակ կերպարներով: Ով չի ցանկանա լինել նման սեքսուալ գեղեցկուհու կողքին:
9.Անահիտ Հարությունյան
Այս համարձակ աղջիկը միշտ պատրաստ է ցուցադրել իր սլացիկ մարմինը, չունի կոմպլեքսները, մամուլի թոփ դեմքերից է և նրան անհնար է չնկատել անգամ փակ հագուստով: Եթե դուք պատրաստ եք գտնվել նման գեղեցկուհու կողքին, ապա խորհուրդ կտայինք շտապել:
10.Ռիփփի
Համարձակ կերպաներով մշտապես աչքի ընկնող երգչուհի Ռիփփին դեռ ամուսնացած չէ: Տարիներ առաջ, երբ Ռիփփին տևական դադար էր վերցրել իր կարիերայում, երգչուհին անկեղծորեն հայտարարեց, որ բաժանվել է ընկերոջից և իր համար դժվար շրջան է, իսկ թե հիմա կա որևէ մեկը նրա կյանքում, թե ոչ` գիտի միայն նա:
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03