Ռուսաստանն իրականացրել է իր բոլոր պարտավորությունները՝ Սիրիայում հրադադարի ձեռքբերման և այդ երկիր մարդասիրական օգնություն ուղարկելու հարցում՝ ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Անթալիայում ՏԻՄ ղեկավարների հանդիպմանը։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Թուրքիան նույնպես իրագործել է ստանձնած պարտավորությունները։ Թուրքիան ու Ռուսաստանը վստահել են միմյանց այդ ռազմավարական կարևոր հարցերում։ «Մեր երկրները հասկացել են, որ կարող են վստահել միմյանց»,-նշել է Չավուշօղլուն։
«Անկարան այդ հարցերում որևէ շահ չի հետապնդում և անում է իրենից կախված ամեն բան միայն հանուն մարդկության»,-նշել է Չավուշօղլուն։
Նախարարի խոսքով՝ Թուրքիան կշարունակի պայքարն ահաբեկչության դեմ ինչպես իր տարածքում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։
«Ցանկանում եմ դիմել նրանց, ովքեր դատապարտում են Անկարային սիրիական Էլ-Բաբում թուրք զինվորականների ներկայության համար։ ԴԱԻՇ-ի ահաբեկիչներն այդ շրջաններից ներթափանցում են Թուրքիա։ Մի՞թե նրանց ձեռքով չեն զոհվում մեր խաղաղ բնակիչները Գազիանթեփում, մի՞թե մեր պարտավորոթյունը չէ դրանից հետո ահաբեկիչների դեմ պայքարելը»,-նշել է Չավուշօղլուն։
Նախարարն անդրադարձել է նաև PKK-ի դեմ պայքարի թեմային։
Նրա խոսքով՝ PKK-ի ահաբեկիչները վախենում են բաց մարտի բռնվել զինծառայողների և ոստիկանների հետ, այդ իսկ պատճառով նրանց գտնում ու ոչնչացնում են ամենուր, որտեղ նրանք լինեն։
Խոսելով Անկարայում ռուս դեսպան Անդրեյ Կառլովի սպանության մասին՝ Չավուշօղլուն նշել է, որ այդ հանցագործության հետևում կանգնած է Ֆեթուլահ Գյուլենի շարժումը (FETÖ)։
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44