2016 թվականին Գերմանիայում ապաստան փնտրող Թուրքիայի քաղաքացիների թիվը անցյալ տարվա համեմատությամբ 3 անգամ մեծացել է: Այս մասին հայտնում է Spiegel-Online-ը՝ վկայակոչելով կառավարության տվյալները: Միայն հունվարից նոյեմբեր գրանցվել է փախստականի կարգավիճակ ստանալու 5166 հայց: Ամբողջ 2015-ի ընթացքում Թուրքիայի քաղաքացիներից նման ընդամենը 1767 հայց է եղել:
Գերմանիայի կառավարությունը հայցերի սրընթաց աճը չի կապում 2016-ի ամռանը Թուրքիայում անհաջող պետական հեղաշրջման փորձից հետո զանգվածային հեռացումների եւ ընդդիմության հետապնդումների հետ:
Թուրքիայից ապաստան փնտրողների մոտ 80 տոկոսը քրդեր են: «Անկարան քուրդ բնակչության դեմ անխնա պատերազմ է վարում: Թուրքիան անվտանգ երկիր չէ եւ այն վայրը չէ, որտեղ փախստականները կարող են հուսալի ապաստան գտնել»,- ասել է Ձախերի կուսակցության ներկայացուցիչ Ուլլա Յելպկեն:
Գերմանիայի իշխանությունները նոյեմբերին հայտարարել են, որ պատրաստ են ապաստան տրամադրել Թուրքիայի քաղաքական ընդդիմադիրներին: «Գերմանիան աշխարհի համար բաց երկիր է, բաց է նաեւ բոլոր քաղաքական հալածյալների համար»,- Die Welt-ի հետ զրույցում նշել է Գերմանիայի ԱԳՆ-ին առընթեր պետական նախարար Միխաել Ռոտը:
Քաղաքական գործչի խոսքով՝ քաղաքական ապաստան ստանալու իրավունք ունեն ոչ միայն լրագրողները: «Թուրքիայի ռեժիմի բոլոր քննադատները պետք է իմանան, որ Գերմանիայի կառավարությունը իրենց հետ համերաշխ է»,- ընդգծել է Ռոտը՝ հավելելով, որ ներկայումս կան թուրք գիտնականների եւ լրագրողների ընդունման տարբեր ծրագրեր:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44