ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի գագաթնաժողովներում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի բացակայության պատճառների մասին պետք է խոսի բելառուսական կողմը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Իսկապես մեր բելառուս գործընկերները հայտնել են այն մասին, որ նախագահ Լուկաշենկոն չի կարողանա մասնակցել այսօրվա գագաթնաժողովներին: Ես կարծում եմ, որ մեր կողմից կոռեկտ չէր լինի խոսել պատճառների մասին, դա ամեն դեպքում պետք է անի Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը»,- ասել է Պեսկովը լրագրողներին:
«Դուք գիտեք, որ Բելառուսը եղել է, կա և շարունակում է մնալ մեր ամենամոտ դաշնակիցը, մենք Միութենական պետություն ունենք: Բելառուսը բոլոր միջազգային գործերում, առևտրատնտեսական համագործակցությունում մեր ամենակարևոր գործընկերներից է: Մենք շատ ենք գնահատում այն փաստը, որ Բելառուսի ժողովուրդն այսօր սգում է ռուսների հետ: Դա շատ կարևոր է, և դա ևս մեկ անգամ վկայում է մեր հարաբերությունների, մեր միության մակարդակի մասին»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը մասնակցելու է այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
14:04
13:37
13:15
13:00
15:57
15:36
15:27
15:12
14:06
13:39
13:18
13:02
12:47
12:24
12:09
11:42
11:26
11:17
10:53
10:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55