Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը 2016 թվականը Հայաստանի համար նոր սկզբի հնարավորություն է համարում։ Դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ 2016թ. Հայաստանը սկսեց նոր Սահմանադրությամբ և կառավարման համակարգով։«Սահմանադրության բարեփոխումներով մենք գնացինք համակարգային փոփոխությունների ։ Համակարգային փաստաթուղթ է նաև նոր Ընտրական օրենսգիրքը։ Պատահական չէ, որ բոլորը ցանկանում են մասնակցել 2017թ. խորհրդարանական ընտրություններին, որովհետև մարդիկ տեսնում են, որ Հայաստանում ընտրությունների միջոցով բան փոխելու հնարավորություն կա։ Այս համակարգային փոփոխություններում ՀՅԴ-ի դերն էական է։ Մեր կուսակցության տասնյակ տարիների աշխատանքի արդյունքն է, որ Հայաստանում այս ամենը տեղի ունեցավ»,-նշել է Վարդանյանը։
Աղվան Վարդանյանը 2016թ. կարևոր ձեռքբերում է համարում ՀՀԿ-ի հետ համագործակցության համաձայնագրի ստորագրումը։ «Համաձայնագրում արտացոլված են մեզ հուզող ներքին և արտաքին բոլոր խնդիրները։ Շատերը մեզ մեղադրում են, փորձում են սրա տակ այլ ենթատեքստ տեսնել, սակայն մենք հստակ ասել ենք՝ եթե մենք համոզված չլինեինք, որ այդ խնդիրները հնարավոր է լուծել, մենք չէինք գնա այդ համագործակցությանը»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ համաձայնագրի կետերը դրված են նոր կառավարության ծրագրի հիմքում։
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղարը տարին առանցքային է համարում Հայաստանի անկախության 25-ամյակի առումով: «Մենք պարտավոր ենք անկախության 25-ամյակից հետո նոր փուլ մտնել և նոր սկզբի հնարավորություն ստեղծել։ Մենք պարտավոր ենք ու կարող ենք անել դա»,- հավելեց Վարդանյանը։
Պատգամավորն անդրադարձավ նաև ապրիլյան պատերազմին և հուլիսին Երևանում ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավմանը։ Վարդանյանի խոսքով՝ ապրիլյան պատերազմը ցույց տվեց հայ ազգի համախմբվածությունը, երկիրը պաշտպանելու հայ ժողովրդի կամքը։ «Մեր հարևանի և աշխարհի համար իսկապես անսպասելի էր հայ ժողովրդի կողմից նման դիմադրությունը։ Ցավոք, մենք չկարողացանք ապրիլից հետո կուտակված էներգիան ճիշտ ուղղորդել և եղան հուլիսյան դեպքերը։ Մենք անմիջապես տվել ենք մեր գնահատականը, որ մեր երկրում զենքով հարց լուծելն անընդունելի է։ Որքան էլ անկեղծ կամ հուսահատ էր այդ քայլը, այն դարձավ մեր ազգի համախմբվածությունը ջարդելու առիթ։ Մեզ հաջողվեց դուրս գալ այդ իրավիճակից, սակայն մենք պետք է դասեր քաղենք այդ ամենից և շարժվենք առաջ»,- եզրափակեց Աղվան Վարդանյանը։
18:23
18:11
17:46
17:33
17:13
16:55
16:36
16:23
16:06
15:52
15:35
15:17
15:08
14:56
14:43
14:29
14:13
13:58
13:45
13:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58