ARM | RUS |

«Երբ հայոց սահմանին վտանգ է սպառնում, ժողովուրդը թողնում է ամեն ինչ եւ դառնում մեկ բռունցք՝ մեկ նպատակով».Տիգրան Փարվանյան

26.12.16 | 17:36

Հարցազրույց ՀՀ զինված ուժերի առաջին բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի հետ


- Պարո՛ն Փարվանյան, 2016թ. մեր ժողովրդի պատմության մեջ նախեւառաջ կմնա որպես ապրիլյան քառօրյա պատերազմի տարի:

- Չնայած լայնածավալ գործողությունները ծավալվեցին ապրիլ ամսին, բայց դեռեւս 2016թ. հունվարից մեր հակառակորդը սկսել էր իրեն անհանգիստ պահել, առավել հաճախակի էին դարձել կրակոցները, անմարդկային գործողությունները եւ այլն: Այդ ամբողջ ժամանակահատվածում արժանի պատասխան ստանալով՝ մասամբ հանդարտվում էին, մինչեւ ապրիլյան չարաբաստիկ օրերը: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսվեցին թշնամու լայնածավալ դավադիր գործողությունները: Իհարկե, փառք ու պատիվ մեր բանակին, հայ սպային, զինվորին, որ կարողացան իրենց գործողություններով կանգնեցնել, հետ շպրտել հակառակորդին՝ հիմնականում ապահովելով մեր այսօրվա, այս պահի խաղաղ կյանքը: Հակառակորդը մինչ օրս էլ անընդհատ սադրիչ գործողությունների է դիմում՝ տարբեր հետախուզական խմբեր ուղարկելով, խախտելով հրադադարի ռեժիմը:

Ապրիլյան քառօրյա պատերազմը հայ ժողովրդի պատմության մեջ, իհարկե, իր հետքը թողեց, բայց այն կարեւոր էր նախեւառաջ նրանով, որ այդ օրերին ժողովուրդը թե՛ ՀՀ-ում, թե՛ սփյուռքում դարձավ բռունցք, մեկ մարմին, որ կանգնեց հայոց բանակի թիկունքին, որպեսզի դավադիր, արյունոտ դնչով շունը չկարողանա հատել մեր սահմանը, ոտնատակ անել հայոց գյուղերն ու քաղաքները: Թշնամին զգաց, որ օրեցօր հզորանում ենք եւ չնայած նրանց՝ տարբեր երկրներից ձեռք բերված նորագույն զինտեխնիկային, քանակային առավելությանը՝ հայ զինվորն իր ոգով ու մարտական պատրաստվածությամբ կարողացավ զսպել հակառակորդին: Մշտապես եղել եմ այն համոզման, որ կարեւորը մարդու ոգին է, որը կարող է մղել նրան հերոսական քայլերի՝ պաշտպանելով հայրենիք, ազգ, սրբություն, հող, ջուր… Իսկ մեր զինվորի մարտական ոգու բարձրությունը գագաթնակետին է հասել, մեր ժողովուրդն այդ ոգով է ապրել եւ ապրում: Ճիշտ է, մեր երկրում տարբեր խնդիրներ կան, բայց երբ հայոց սահմանին վտանգ է սպառնում, ժողովուրդը թողնում է ամեն ինչ եւ դառնում մեկ բռունցք՝ մեկ նպատակով: Բոլորիս սրբություն հայրենիքը միահամուռ է դարձնում մեր ժողովրդին, եւ հենց դա է մեր հիմնական ուժը:

- Այդ օրերին երկու անգամ մեր ստեղծագործական խումբն առաջնագծում Ձեզ հանդիպեց եւ արձանագրեց զորքի պատրաստվածության բարձր մակարդակ:

- Պատերազմի առաջին պահերին հնարավոր է՝ լինեն զինվորներ, ովքեր ինչ-որ առումով չկարողանան կողմնորոշվել: Բայց եթե նրանց գլխավերեւում կան մարդիկ, ովքեր սառնասրտորեն են վերաբերվում ստեղծված իրավիճակին եւ վերադասից ստացված յուրաքանչյուր հրահանգ ժամանակին կատարում, ապա ամեն ինչ կարգավորվում է: Վախը մարդկային զգացմունք է, որ յուրաքանչյուր գիտակից մարդու բնորոշ է, այստեղ հարցն այն է, թե դու ինչպես կկարողանաս այն կառավարել: Զինվորին՝ զորամաս մտնելու առաջին իսկ պահից, սովորեցնում ենք հաղթահարել այդ վախը եւ հոգեբանորեն պատրաստում ամենավատ իրավիճակներին: Եթե զինվորը դադարի պատրաստ լինելուց, կապ չունի պատերազմական թե խաղաղ օրեր են, ուրեմն կարող ենք համարել, որ բանակ, զինված ուժեր չունենք: Իր մարտունակությամբ, հաստատակամությամբ ու գործողություններով մեր բանակն ապացուցեց, որ լավագույններից է: Բնական է, որ կլինեն թերություններ, դա ոչ ոք չի ժխտում: Ինչպես չկա անթերի մարդ, այնպես էլ չի կարող մեկ օրգանիզմ համարվող բանակը լինել անթերի: Եթե որեւէ ստորաբաժանում ինձ զեկուցի, որ թերություններ չունի, ես կասեմ, որ այնտեղ չեն աշխատում, կառույցը չի գործում: Եթե այս պահին ասենք, որ մեր բանակում թերություններ չկան, ուրեմն կանգ ենք առել եւ այլեւս առաջ շարժվել, զարգանալ հնարավոր չէ. կյանքը կանգ չի առնում, ուստի նրան համընթաց պետք է քայլենք, որ չկործանվենք:

- Ապրիլյան պատերազմի օրերին եւ հետագայում էլ մամուլում հաճախ էր շեշտվում, որ դասեր չենք քաղում, բայց ամիսներ հետո ականատես եղանք արմատական փոփոխությունների, որոնք իրականացվեցին համակարգում:

- Փոփոխություններ շատ են կատարվել, որոնք, իհարկե, հրապարակման ենթակա չեն: Ինչ վերաբերում է դասեր քաղելուն, մենք ոչ միայն ապրիլյան պատերազմից, այլեւ ամեն խաղաղ օրվանից անգամ պետք է դասեր քաղենք: Մենք տեղում չենք դոփում, առաջ ենք շարժվում, ինչի համար պետք է դասեր քաղենք անցյալից, թույլ չտանք սխալներ, որ այսօր ենք թույլ տալիս: Քառօրյա պատերազմով, իհարկե, այլ խնդիրներ առաջացան, որոնց վերացման ուղղությամբ աշխատանքներ էին տարվում նաեւ մինչ այդ: Մեր թերությունների մասին մեզանից լավ ոչ ոք չգիտի, նույն մամուլը պատերազմի օրերին իհարկե զսպվածություն ցուցաբերեց, բայց պատերազմի ավարտից անմիջապես հետո սկսեցին ցեխ շպրտել բանակի գործունեության վրա: Հասկանալի է, որ հնարավոր չէ բոլորին գոհացնել, բայց ես խնդրում եւ պահանջում եմ՝ որեւէ հրապարակում կատարելուց առաջ նախեւառաջ լինել տեղում, ճշտել հանգամանքները, հետո արձանագրել: Չճշտված եւ վատաբանող տեղեկատվությունն ավելի արագ է տարածվում հանրության շրջանում. ասենք՝ զինվորը հեռախոսով խոսելիս ինչ-որ բանից դժգոհեց, դա դարձնում են մատի փաթաթան ու տարածում բոլորի վրա՝ մոռանալով, որ նա կարող է սուբյեկտիվ կարծիք ունենալ: Զինվորը սրբություն է, ով առանց խելամիտ հրամանատարի չի կարող մարտ վարել: Քառօրյա պատերազմի օրերին մեր զինվորները սխրանքներ գործեցին, բայց չմոռանանք, որ նրանց կողքին նաեւ լավ սպա կար: Հավատացնում եմ՝ հայ զինվորը, սպան միշտ պատրաստ են հայրենիքի սահմանները պաշտպանելու, իսկ հրամանատարական կազմը կատարում է իր առջեւ դրված բոլոր խնդիրները:

- Վերջերս ՀՀ նախագահն այցելեց Ձեր ենթակայության զորամասերից մեկը, եթե չենք սխալվում, այնտեղ նաեւ վերազինում է կատարվել: Ինչպե՞ս գնահատվեց զորամասի աշխատանքը:

- Կարող եմ ասել, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում զորամասերի աշխատանքը՝ անձամբ այցելելով եւ տեղում ծանոթանալով: Ինչ վերաբերում է բանակի վերազինմանը, ապա այն անընդհատ իրականացվող գործընթաց է, որ կանգ չի առնում: Նախագահը զորամասի աշխատանքը գնահատել է բավարար:

- Հունիսին, դժբախտաբար, Ձեր զորամիավորումը հայտնվեց նաեւ տարերային աղետի տակ, որ նույնպես այդ օրերի տխուր էջերից է:

- Տխուր էջեր շատ են եղել… Իսկ հունիսի 8-ի տարերային աղետն իր տեսակով իսկապես աննախադեպ էր, որը նաեւ մարդկային կյանք խլեց: Ի պատիվ մեր սպայակազմի՝ պետք է նշեմ, որ շատ օպերատիվ աշխատանք կատարվեց, ինչի արդյունքում մարդկային կյանքեր փրկվեցին, խուսափեցինք ավելի մեծ կորուստներից:

- Այն օրերին չէինք ուզում գնահատական տալ կամավորական շարժմանը, միգուցե այսօր գնահատեք նրա դերը:

- Կամավորական շարժումը հայ ժողովրդի համար կարեւոր շարժիչ ուժ է: Զինված ուժեր- հասարակություն նույն օրգանիզմն են, որ մեկ բառով կարելի է անվանել ժողովուրդ, որ երբեք իր աչքերը չի փակում հայրենիքի համար դժվարին ու նեղ պահերին: Արցախյան առաջին պատերազմի մասնակից տղաները, ինչպես նաեւ հայոց բանակում ծառայած սերունդը, առանց տարիքային սահմանափակման, անկախ հնարավորություններից, ներկայացան հավաքակայան՝ մեկ բռունցք դարձած մեկնելով սահման: Հետաքրքիր մի հրապարակման հանդիպեցի այդ օրերին, որտեղ ադրբեջանցի լրագրողը նշում էր, որ այդ օրերին Բաքվից ադրբեջանցիները փախչում էին դեպի Ռուսաստան, իսկ Երեւանից՝ դեպի Արցախի սահման: Մեր մեծությունը, ուժը, այսքան դարեր գոյություն ունենալու գաղտնիքը հենց սրա մեջ է: Հայի ոգին միշտ եղել է անկոտրում. աշխարհի քարտեզից շատ պետություններ վերացան, բայց մենք դեռ կանք ու հազարամյակներով կլինենք, որովհետեւ մեր երակներով Հայկի արյունն է հոսում:

- Ապրիլյան պատերազմի օրերին սահմանամերձ գոտիներում՝ համարյա առաջնագծում, հանդիպեցինք նաեւ կանանց:

- Մեր կանայք, աղջիկները մեզ հետ հավասար ծառայում են թե՛ խաղաղ, թե՛ պատերազմական պայմաններում եւ երբեւիցե չեն տրտնջում: Արցախյան առաջին պատերազմի տարիներին էլ կանայք եղել են մեր կողքին, աջակցել մեզ, նեցուկ եղել ամեն հարցում: Այն կանայք, ովքեր համազգեստ են կրում, իրենց եւ ոչ մի քայլով հետ չեն մնում սպայից ու հրամանատարից: Երբ նրանք ծառայության են անցնում, քաջ գիտակցում են, որ միայն խաղաղ օրվա համար չեն ծառայում, եթե պետք լինի, տղամարդկանց հետ միասին զենք կվերցնեն:

- Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն «Ազգ-բանակ» կարգախոսի ներքո հանդես եկավ «1000 դրամի» հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությամբ, որի վերաբերյալ հնչեցին ոչ միանշանակ կարծիքներ: Հետաքրքիր է՝ ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքն այս հարցի շուրջ:

- Գիտե՞ք՝ ինչ, ես երբեւիցե գնահատական չեմ կարող տալ ժողովրդի անունից: Ընդամենը հետեւեցի Ազգային ժողովի քննարկումներին եւ քվեարկությանը, բայց իմ կարծիքով, մարդկանց մի խումբ ընդամենը կարծիք հայտնեց, որ իր գոյության մասին հիշեցնի կամ ցույց տա, որ աշխատում է եւ այլն: Իհարկե, հարգում եմ բոլորի կարծիքը, բայց կան հարցեր, որոնց վերաբերյալ պետք է ընդհանուր հայտարարի գանք՝ ելնելով ազգային շահերից: Ոչ ոք երաշխավորված չէ, որ վաղը կարող է չզոհվել կամ վիրավորվել, ուստի նախաձեռնությունը ողջունելի է եւ հեռանկարային: Սպան, զինվորը, կամավորը պետք է վստահ լինեն, որ եթե, Աստված մի արասցե, իր հետ որեւէ բան պատահի, ընտանիքի հոգսը պետությունը կթեթեւացնի: Կարծում եմ՝ ժամանակի ընթացքում շատերը կհասկանան հիմնադրամի ստեղծման անհրաժեշտությունն ու կարեւորությունը. միայն քայլ առ քայլ առաջ շարժվելով՝ կհասնենք հաջողության:

- Ինչպե՞ս եք գնահատում վերջին օրերին սահմանի օպերատիվ վիճակը: Ըստ պաշտոնական լրատվամիջոցների՝ հակառակորդ կողմը սահմանախախտման դեպքերի թիվն ավելացրել է:

- Իրավիճակը շփման գծում միշտ էլ կայուն լարված է եղել թե՛ ապրիլյան դեպքերից առաջ, թե՛ հետո եւ թե՛ այս պահին: Այդ լարվածությունը հիմնականում կապում եմ «հարեւան» երկրի իշխանությունների վարած քաղաքականության հետ: Երբ նրանց իշխանությունները զգում են, որ ժողովուրդը քաղաքական, սոցիալ-տնտեսական հարցեր է բարձրացնում, սահմանին սկսում է իրավիճակը լարել՝ ժողովրդի ուշադրությունը ներքաղաքական վիճակից շեղելու համար: Մենք պետք է զգոն լինենք, որ կարողանանք հնարավոր վտանգը կանխարգելել. թշնամին անընդհատ փորձել է եւ կփորձի սադրել գործողություններ: Նրանց պահվածքը կենդանական բնազդի հետ կարելի է համեմատել. անընդհատ կծել ցանկացող շան ատամներին պետք է անընդհատ խփես, եթե թիկունքդ ցույց տաս, նա անմիջապես կկծի: Մեր թշնամին միայն նմանատիպ համեմատության է արժանի եւ ոչ ավելին:

- Արդեն մի քանի օր է՝ որպես զորամիավորման հրամանատար աշխատում եք զորամասերից մեկում (Կապանի զորամասում), ինչո՞վ է դա պայմանավորված:

- Հիմնականում հաճախ եմ այցելում ենթակա զորամասեր՝ տեղում ծանոթանալու իրավիճակին: Այցելությունս այլ նպատակ է հետապնդում, չմանրամասնենք: Իմ խորին համոզմամբ՝ որեւիցե հարցի արդյունավետ լուծման լավագույն տարբերակն անձամբ ներկա լինելն է, քան հեռախոսով կամ էլեկտրոնային փոստով ղեկավարելը: Սա իմ աշխատելաոճն է եղել եւ այդպես էլ կմնա:

- Ձեր շնորհավորանքը Ամանորի եւ Սուրբ ծննդի առիթով:

- Հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղության, առողջության, ուրախության տարի: Որպես մարզում տեղակայված զորամիավորման հրամանատար՝ կցանկանամ, որ այստեղ լինի խաղաղություն, մարդիկ շարունակեն արարել խաղաղ պայմաններում: Թող այդ խաղաղ օրը չխախտվի զենքի կրակոցներից: Թող ոչ ոք զենքը ձեռքին չվազի սահման, իսկ հայ մարդու համար զենք կարող է դառնալ նույնիսկ եղանը… Թող մեր բժիշկների աշխատանքը պակասի, հիվանդությունները նվազեն, ուժային կառույցների գործը քչանա, բոլոր տեսակի զենքերը կրակեն միայն զորավարժարաններում, սահմանի ուղղությամբ ոչ մի փամփուշտ չարձակվի: Բայց միեւնույն ժամանակ երբեւիցե չպետք է կորցնենք մեր զգոնությունը եւ ամեն վայրկյան պատրաստ լինենք մեր զենքերի փողերն ուղղելու դեպի հակառակորդը եւ այնպես անելու, որ իր գոյության ողջ ընթացքում հիշի մեր տված դասը: Իմ զինվորին, սպային, կառույցի յուրաքանչյուր աշխատակցին մաղթում եմ առողջություն, բարի ծառայություն եւ բարի վերադարձ իրենց սուրբ օջախներ:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

syuniacyerkir.am


Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ ստnրացնի հայ ժողովրդին․ Հովհաննիսյան

Ալիևը ցմահ ազատազրկման դատավճիռների համար, դիտմամբ ընտրեց «Զայեդի» ստացման հաջորդ օրը, որ...

12:28

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել. Լուսանկարներ

Արման Սարոյանը չի ներկայացել դատական նիստին. միջնորդել է այն հետաձգել....

12:06

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն. Մելիք-Շահնազարյան

Չեմ բացառում, որ ընտրությունների նախաշեմին ցմահ «դատապարտված» պատանդներից 1-2 հոգու ազատ արձակեն....

11:33

Վթարային ջրանջատում՝ Արարատում

Վթարային ջրանջատում՝ Արարատում

11:08

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների մասին

Ահազանգել են առատ տեղումների հետևանքով մեքենաների արգելափակումների...

10:28

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական ելք

Բաքվի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական...

10:03

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան և Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային...

09:26

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

Ավտովթար՝ Հանրապետության հրապարակում

09:05

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա ազատազրկման

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին Բաքուն դատապարտեց 20 տարվա...

14:05

Երևանում վթարային ջրանջատում կլինի

Երևանում վթարային ջրանջատում կլինի

11:35

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված համաժողովին

Մկրտչյանը մասնակցել է Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրված...

11:16

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է

Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել...

10:58

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու

Թբիլիսիում տեղի կունենա զորակցության հանրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ...

10:45

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի նկատմամբ դատավճիռ է կայացվելու

Ալիև-Փաշինյան եղբայրական հարաբերությունների հաստատման և ցնծության ֆոնին, այսօր Բաքվում 16 հայերի...

10:24

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

Վթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին․ կան տուժածներ

10:05

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:24

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

09:08

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8 վագոն

Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկով բեռնված 8...

16:28

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի հետ

Փաշինյանը հանդիպել է «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղարի...

16:13

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․ Զաքարյան

Բանակցային սպասումներին զուգահեռ Մերձավոր Արևելքում լարվածությունը մեծանում է․...

10:29

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47