ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին այցելել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն» ՊՈԱԿ` կենտրոնի գործունեությանն ծանոթանալու, գիտական հայտնագործությունները գյուղատնտեսության մեջ կիրառելու հնարավորություններն ու հեռանկարները քննարկելու նպատակով:
Կենտրոնի տնօրեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ք.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Սաղյանը տեղեկացրել է, որ իրենց հիմնական ուղղվածությունը տարբեր կենսապատրաստուկների արտադրությունն է, որոնք կիրառվում են գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության մեջ: Կենտրոնը մասնավորապես առաջարկում է կենսապարարտանյութեր, որոնք փոխարինում են ազոտական պարարտանյութերին և ի տարբերություն վերջինիս` օրգանական պարարտացման եղանակ են, արդյունավետությունը շուրջ 25 տոկոսով ավելի բարձր է, առավել մատչելի են, բացի այդ, վերականգնում են հողի միկրոֆլորան` նպաստելով բերրիության աճին:
Տարեկան կենտրոնում հնարավոր է արտադրել մոտ 80 տոննա պարարտանյութ:
Գիտական կենտրոնի աշխատակիցների հետ հանդիպման ընթացքում Իգնատի Առաքելյանը նշել է, որ նախարարությունը, որը մինչ այս ֆինանսավորել է պարարտանյութերի ներմուծումը, պատրաստ է ազատականացնել շուկան, սակայն պարարտանյութեր արտադրողները չունեն հզորություններ առկա պահանջարկն ամբողջությամբ ապահովելու: Ուստի նախարարությունը կհայտարարի բաց մրցույթ, որին հնարավորություն կունենան մասնակցելու բոլոր այն ընկերությունները, որոնք պատրաստ են պարարտանյութ ներմուծել կամ արտադրել:
«Այժմ մշակում ենք մեխանիզմ, որի նպատակը պետք է լինի պարարտանյութերի շուկայի ձևավորումը, որպեսզի արտադրողները գտնեն իրենց գնորդին, դաշտը դառնա առավել մրցակցային, և պետությունը կարողանա բաց թողնել այս շուկան: Սա նաև կհանգեցնի պարարտանյութերի, այդ թվում` ներմուծվող արտադրանքի մրցակցային գնագոյացմանը»,- իր խոսքում նշել է գյուղատնտեսության նախարարը:
Աշխատակիցները նաև տեղեկացրել են, որ վերջին 10 տարիների ընթացքում կենտրոնում մշակվել է հակամիկրոբային պատրաստուկ, որը թռնաբուծության և խոզաբուծության մեջ փոխարինում է սալմոնելոզի դեպքում կիրառվող հակաբիոտիկներին:
Հանդիպման ավարտին կենտրոնի աշխատակիցները նշել են, որ կներկայացնեն անհրաժեշտ բոլոր հիմնավորումները գնային առավելության մասին, իսկ նախարարը պատրաստակամություն է հայտնել քննարկել հարցը Հայաստանի թռչնաբույծների միության հետ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
14:03
13:47
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03