IDeA հիմնադրամի «Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության շրջանակներում մինչ օրս Հալեպից Հայաստան է տեղափոխվել 37 սիրիահայ։
«Հալէպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպությանը Հայաստան տեղափոխվելու ցանկություն է հայտնել ևս 18 հոգի:
Հոկտեմբերին 15-ին IDeA հիմնադրամը հայտարարել էր սիրիահայերի աջակցության նպատակով 250 հազար ԱՄՆ դոլար հատկացնելու մասին: Այս ֆինանսական հատկացումը բաշխվում է չորս գործընկերների՝ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության, «Առաքելություն Հայաստան» (Mission Armenia) հասարակական կազմակերպության, «Հալէպ» հայրենակցական բարեսիրական կազմակերպության և «Repat Armenia» հիմնադրամի միջև` հետևյալ ուղղություններով ծրագրերի մշակման և իրագործման համար.
· աջակցություն նրանց, ովքեր շարունակում են մնալ Սիրիայում (ՀԲԸՄ);
· աջակցություն նրանց, ովքեր ժամանակավոր ապաստան են փնտրում Սիրիայի սահմաններից դուրս (Mission Armenia);
· աջակցություն նրանց, ովքեր որոշել են տեղափոխվել Հայաստան («Հալէպ»);
· աջակցություն Հայաստանում ինտեգրվելու ու աշխատանք գտնելու հարցում («Repat Armenia»):
«Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության շրջանակում սիրիահայերի կարիքների գնահատման նպատակով «Առաքելություն Հայաստան» և Repat Armenia կազմակերպություններն անցկացրել են քննարկումներ, մշակել ծրագրեր, որոնց մեկնարկը կտրվի 2017թ.-ի հունվարին:
IDeA-ի տրամադրած միջոցներով «Առաքելություն Հայաստան» կազմակերպությունը 2017 թ. հունվարից կսկսի հոգալ Հայաստան տեղափոխված սիրիահայերի համար բնակարանների վարձակալության ծախսերը:
Սիրիահայերին աջակցելու IDeA հիմնադրամի կոչին միացել են տարբեր կազմակերպություններ և անհատներ, որոնց նվիրատվությունների ընդհանուր գումարը կազմում է 10 միլիոն 784 հազար դրամ:
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են դրամական աջակցություն ցուցաբերել ՀԲԸՄ-ին, «Առաքելություն Հայաստան», «Հալէպ» և Repat Armenia կազմակերպություններին, կարող են նրանց հաշվեհամարներին վերաբերող տեղեկատվությունը գտնել այս հղումով:
Կացարանի կամ աշխատատեղի տրամադրման, դասընթացների կազմակերպման և այլ առաջարկները կարող եք ուղղել [email protected] էլ. փոստով կամ +374 (0) 60 700801 հեռախոսահամարով:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34