Սև ծովում Տու-154 ինքնաթիռի կործանումից հետո ՌԴ պաշտպանության նախարարության կողմից շահագործվող այդ տեսակի բոլոր ինքնաթիռների թռիչքները դադարեցվել են: Այդ մասին հայտնել է interfax.ru-ն՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրի:
Թռիչքների դադարեցումը կշարունակվի մինչև դեկտեմբերի 25-ին տեղի ունեցած ավիավթարի պատճառները պարզելը:
«Տու-154-ի ավիավթարի առնչությամբ ՌԴ պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել այդ տեսակի ինքնաթիռների թռիչքները՝ մինչև հետաքննության ավարտը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նա, միևնույն ժամանակ, նշել է, որ այդ որոշումը զգալիորեն չի անդրադառնալու օդային փոխադրումների վրա, քանի որ այժմ շահագործման մեջ է գտնվում այդ տեսակի ինքնաթիռների միայն սահմանափակ քանակություն:
Հիշեցնենք, որ Տու-154 օդանավը կործանվել է Սոչիում դեկտեմբերի 25-ի առավոտյան: Ինքնաթիռում գտնվել է 92 մարդ, նրանցից 8-ը` անձնակազմի անդամ։ Ուղևորների թվում են եղել 9-ը ռուսաստանցի լրագրող և Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի անդամները, որոնք ուղևորվում էին Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայի տարածքում գտնվող ռուս զինվորների Ամանորը շնորհավորելու նպատակով կազմակերպված միջոցառմանը մասնակցելու:
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44