ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի վերահսկողությամբ իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում օրերս ավարտվել է ՀՀ կառավարական 3-րդ տան գլխավոր մուտքի ավտոկայանատեղիի, շենք մուտք գործող թեքահարթակի, մուտքի դռների, շենքի վերելակների, սանհանգույցների համապատասխանեցման աշխատանքները՝ հավասար հնարավորություններ ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց համար: Շին աշխատանքներն իրականացրել է «ՎԱԱՄ» ՍՊ ընկերությունը:
Մուտքի թեքահարթակը, որը համապատասխանեցվել է գործող քաղաքաշինական նորմերին` տաքացվող է և բռնակով, իսկ շենքի մուտքի դռները` ավտոմատացված: ՀՀ կառավարական 3-րդ տան շենքի ներսում գործում է հատուկ վերելակ՝ նախատեսված հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար: Ընդհանուր վերելակները նույնպես հարմարեցված են հենաշարժական, ինչպես նաև՝ տեսողական և լսողական խնդիրներ ունեցողների համար (ձայնային ազդանշան և բրալյան համակարգ): Կառավարական 3-րդ շենքի բոլոր 7 հարկերում էլ սանհանգույցները հարմարեցված են:
Հիշեցնենք, որ 2016 թվականը Հայաստանում հայտարարվել է հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների տարի, և ՀՀ կառավարությունը դեռևս 2015 թվականի օգոստոսի 31-ի N 40 արձանագրային որոշմամբ է հավանության արժանացրել այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների ցանկը:
Ի դեպ. ամանորյա տոներից հետո ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակիցները, որոնց անմիջական վերահսկողությամբ են կատարվել շինարարական աշխատանքները, շրջայց կկազմակերպեն վարչական շենքում թե լրատվամիջոցների ներկայացուցիչների, թե հենաշարժական խնդիրներ ունեցող անձանց համար` տեղում ներկայացնելով կատարված աշխատանքները:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47