Դեկտեմբերի 27-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Լիտվայի Սեյմասի խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսի հետ։
Սեյմասի խոսնակը բարձր է գնահատել երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակն ու տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված առաջընթացը:
Զրուցակիցները նշել են, որ վերջին տարիներին երկկողմ ապրանքաշրջանառությունը զգալիորեն աճել է, և այն զարգացնելու համար կան բավական մեծ նախադրյալներ։
Զրուցակիցները կարևորել են միջխորհրդարանական բարեկամական խմբերի ձևաչափով համագործակցության զարգացումը։ Խոսնակն իր հերթին ընդգծել է, որ Սեյմասի ընտրություններից հետո վերաձևավորված Հայաստան-Լիտվա միջխորհրդարանական բարեկամական խումբը Լիտվայի խորհրդարանի երեք ամենամեծ խմբերից մեկն է, որն ունի 48 անդամ և Սեյմասի մեկ-երրորդն է կազմում։
Զրուցակիցներն անդրադարձաել են նաև ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին, վիզաների ազատականացման շուրջ ընթացող գործընթացին: Խոսնակը նշեց, որ Լիտվան աջակցում է ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցությանը։
Խոսելով Արցախյան հիմնախնդրի մասին՝ դեսպան Մկրտչյանն իր զրուցակցին ներկայացրել է պաշտոնական Բաքվի կողմից շարունակվող ապակառուցողական գործելաոճը, ամենաբարձր մակարդակով տարվող հակահայկական քարոզչությունը։
Լիտվայի Սեյմասի խոսնակը վերահաստատել է Լիտվայի դիրքորոշումը ԼՂ հակամարտության հարցում՝ աջակցություն հայտնելով հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47