Թուրքիայի իշխանությունները վերջապես արձագանքել են սիրիական Էլ Բաբի մոտակայքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից առևանգված երկու թուրք զինծառայողների ողջակիզման տեսագրությանը. փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը, պատասխանելով լրագրողների հարցերին, տեսանյութը որակել է կեղծ ու սպառնացել այն տարածող լրագրողներին, գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«ԶԼՄ-ների ներկայացուցիչ որոշ ընկերներ թող իրենց ոտքերն իրենց վերմակի չափով երկարացնեն: Թուրքիան պատերազմում է ԻՊ-ի դեմ: Կեղծ տեսագրությունների միջոցով արվող քարոզչությամբ թուրք ժողովրդի ոգին կոտրելը հայրենասիրություն չէ», - ասել է Քուրթուլմուշը:
Նշենք, որ սիրիական Էլ Բաբի մոտակայքում ԻՊ գրոհայինների կողմից առևանգված երկու թուրք զինծառայողների ողջակիզման տեսագրության՝ համացանցում տարածվելուց հետո Թուրքիայի ԶՈւ-ն ու իշխանամետ լրատվամիջոցները համառորեն լռում էին:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ ԻՊ խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44