Կազմակերպելու եմ ժողովրդին ու թիմակիցներին դավաճանած պատգամավորի քաղաքական թաղումը. իր Facebook-ի էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ Տիգրան Ուրիխանյանը՝ առանց անուն տալու՝ շեշտելով, որ խոսքը կին պատգամավորի մասին է:
Նա մասնավորպես գրել է. « Շատ կոնկրետ մի կին բախտի ու հանգամանքների բերմամբ, ինչպես նաև դավաճանելու, կեղտոտ ինտրիգներ հյուսելու լկտիաբար ստելու և թիմակիցներին ու ղեկավարներին զոհաբերելու արդյունքում տարիներ առաջ հայտնվեց Ազգային Ժողովում բարձր կարգավիճակում, քանդեց ամեն ինչ, ինչի հետ առնչվեց, դավաճանեց բոլորին, ում հետ առնչվեց, կոպտորեն խաբեց ժողովրդին և առաջացրեց բոլորի զզվանքը սեփական անպարկեշտության նկատմամբ: Այդ ամենի արդյունքը միայն նրա հաշվեհամարին ավելացող գումարն է: Երկար Ժամանակ ձև եմ արել, որ չեմ նկատում տակից արված նրա հարվածները, ուղղորդված լրագրողներ մոտս ուղարկելը, պատվիրված հոդվածներ կազմակերպելը, գործընկերների մոտ վատաբանելն ու ստեր տարածելը: Բայց երբ հանդգնեց, ինչպես արդեն ապացուցվել է անձնական վիրավորանքներ տարածել իմ ու մերձավորներիս նկատմամբ, օգտագործեց կնոջն ու հային անվայել մեթոդներ, այդտեղ հատեց համբերության սահմանը:Հիմա էլ սկսել է ֆեյքերի միջոցով զառանցել սոցիալական ցանցերում,սակայն,շուտով կազմակերպելու եմ նրա քաղաքական թաղումը բոլոր բացահայտումներով, որ հանրությունը մինչև վերջ գիտակցի նրա էությունը, իսկ Աստված ազատի մեր երկիրը այդպիսի պատգամավորներից:
Հ.Գ. Սովորաբար, ինչպես գիտեք, իմ բացահայտումներից հետո հարուցվում են քրեական գործեր մարդկանց կամ պետությանը պատճառված վնասի և այլ հանցակազմի առկայությամբ, ժողովուրդն իմանում է ամեն ինչ, իսկ արդարությունը վերականգնվում է»,-գրել է նա:
Նշենք, որ մեզ չհաջողվեց պարզել, թե խոսքը կոնկրետ որ պատգամավորի մասին է, և ինչու է պատգամավորը որոշել հենց հիմա խոսել այդ մասին: Նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47