Չորս տարուց ավելի տևած ռազմական գործողությունների ավարտից հետո սիրիական Հալեպ քաղաքը սկսել է մաքրվել, հայտնում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ իշխանությունների հրամանով շինարարները տրակտորներով մաքրում են ավերածությունների հետքերը:
Պարբերականը հիշեցնում է, որ դեկտեմբերի 22-ին Սիրիայի կառավարական բանակը հայտարարել է Հալեպի ազատագրման մասին՝ դուրս հանելով հազարավոր գրոհայինների:
Այժմ քաղաքում անմխիթար վիճակ է. ավերված են տասնյակ հազարավոր տներ ու բնակելի շենքեր, գործարանները չեն աշխատում, պատմական հուշարձանները վերածվել են ավերակների:
Հայտնի է, որ այս ամենի վերակառուցման համար կպահանջվեն տասնյակ միլիոնավոր դոլարներ ու երկար տարիներ: Մինչդեռ մի շարք պատմական հուշարձանների վերականգնումը, ըստ մասնագետների, անհնար է. դրանք կորսված են անվերադարձ:
Բրիտանական աղբյուրը նկատում է, որ հնագույն առևտրային ճանապարհների խաչմերուկում գտնվող Հալեպը նախքան պատերազմի սկսվելն ուներ 3 մլն բնակիչ ու հանդիսանում էր Սիրիայի արդյունաբերական, դեղագործական գլխավոր կենտրոնը: Քաղաքի հին կենտրոնը, որը խիստ տուժել է ռազմական գործողություններից, ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Մինչդեռ այսօրվա Հալեպը նման է Երկրորդ աշխարհամարտից հետո ավերված քաղաքներին: Առավել անմխիթար վիճակում են քաղաքի այն հատվածները, որոնք գտնվել են ընդդիմադիր ուժերի հսկողության տակ ու ռմբակոծվել սիրիական և ռուսական ռազմական ինքնաթիռների կողմից, գրում է լրատվամիջոցը։ Հալեպի արևելյան հատվածն այն աստիճան է ավերված, որ թվում է, թե այնտեղ սարսափելի երկրաշարժ է տեղի ունեցել:
Համեմատաբար բարվոք վիճակում են Հալեպի՝ սիրիական բանակի հսկողության տակ եղած հատվածները, որտեղ երեխաները հաճախում են դպրոցներ, մեծերը գնում են աշխատանքի, այցելում են սրճարաններ ու բարեր:
15:57
15:36
15:27
15:12
14:06
13:39
13:18
13:02
12:47
12:24
12:09
11:42
11:26
11:17
10:53
10:42
10:23
10:08
09:45
09:28
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55