Պատժել չի կարելի ներել. որտե՞ղ դնել ստորակետը
Տնտեսական տատանումները հաճախ լինում են անսպասելի և որոշ ընկերություններ չեն հասցնում մանևրել, իսկ ռեաբիլիտացվելու համար անհրաժեշտ է լինում պետության օգնությունը:
Նման իրավիճակում հայտնվել էր «Հրազդան-ցեմենտ» ՓԲԸ-ն, որի պարտքը պետական բյուջեի նկատմամբ նախորդ տարվա հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 806.4 միլիոն դրամ:
Ընկերությունը մարել է իր պարտավորությունների որոշ մասը: Մասնավոապես օգոստոսին վճարվել է 151.8 միլիոն դրամ.սակայն դա բավարար չէր գործունեությունն ինքնուրույն շարունակելու համար: Ընկերությունը 151.8 միլոն դրամ վճարելով չէր ազատվել հիմնական խնդիրներից:
Նման իրավիճակում կարելի է հիշել «Պատժել չի կարելի ներել» արտահայտությունը, որտեղ որ ստորակետը կարող է որոշել ամեն ինչ: Կարելի էր իհարկե փակել ընկերությունը պարտքերի համար և ներում չշնորհել. սակայն այդ դեպքում գործազուրկ կդառնային շուրջ 470 մարդ, իսկ պետությունը կկորցներ նման խոշոր ընկերության կողմից պետական բյուջե մուտքագրվող հարկերը:
Բնականաբար ավելի ճիշտ կլինի, եթե գործարանն աշխատի, որպեսզի կարողանա նախկինում կուտակած պատքերը մարել:
Գլոբալ առումով ընկերության վերականգնումը կարևոր է նաև ցեմենտի շուկայում: Հայաստանում նախորդ տարի արտադրվել է 417 հազ.տ. ցեմենտ, որից 75 հազ տ. արտադրել է հենց այդ ընկերությունը:
Սպասվում է, որ ընկերության հաջոող ռեաբիլիտացիայի արդյունքում ցեմենտի արտադրության 2016 թվականի տարեկան ծավալը մի քանի անգամ կավելանա և կհասնի 200 հազար տոննայի: Ակնկալվում է բացել նաև նոր աշխատատեղեր: Վերը նշվածի արդյունքում ` պետական բյուջե կվճարվի ավելի քան 700 մլն դրամի հարկեր:
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03