Երևանի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համագործակցությամբ իրականացվող «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն աղետների ռիսկի նվազեցման գործընթացում» ծրագրի շրջանակում տեղի է ունեցել Երևանի համար «Խելացի քաղաք» հայեցակարգի մշակման նպատակով հրավիրված աշխատաժողով: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Քննարկմանը մասնակցել են Երևանի քաղաքապետարանի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, միջազգային կազմակերպությունների և ֆինանսական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների և միավորումների ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտի փորձագետներ:
Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Երևանում կարևորվում է ժամանակակից մոտեցումների ու տեխնոլոգիաների կիրառումը՝ երևանցիների և քաղաքի հյուրերի համար անվտանգ և հարմարավետ պայմաններ ստեղծելու, մատուցվող ծառայությունների որակը բարելավելու, առկա միջոցներն արդյունավետ կառավարելու նկատառումով:
Հայեցակարգի նպատակն է նոր տեխնոլոգիաների կիրառմամբ քաղաքային տնտեսության կառավարման գործընթացում աջակցել քաղաքի առջև ծառացած մարտահրավերների լուծմանը, քաղաքացիների կյանքի որակի բարձրացմանը, քաղաքային կայուն, համաչափ զարգացման գործընթացին, քաղաքապետարան-քաղաքացի երկխոսության արդյունավետության բարձրացմանը, դիմակայուն և անվտանգ քաղաքային միջավայրի ապահովմանը, տեղեկացվածության և իրազեկման մակարդակի բարձրացմանը և այլն:
Հանդիպման ընթացքում կազմակերպիչների կողմից ներկայացվել են նախորդ աշխատանքային հանդիպման արդյունքները, որից հետո մասնակիցները բաժանվել են երեք թեմատիկ խմբի և բացահայտել են համապատասխան ուղղությանը վերաբերող մարտահրավերները, խնդիրները, առաջնահերթությունները, վերջիններիս լուծմանն ուղղված գործողությունները, աջակցող պայմանները, ակնկալվող արդյունքները և այլն։ Ստացված արդյունքները կամփոփվեն և կլրամշակվեն Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ»:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02