Միանշանակ կողմ եմ 1000 դրամների նախագծին, այն արդեն ընդունված է ՀՀ-ում, և մենք նույնպես պետք է միանանք այդ նախաձեռնությանը: Այս մասին, «Արցախպրես»-ի հաղորդմամբ, երեկ՝ մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, ասել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը և նշել, որ 1000 դրամների գաղափարը նոր չի ծնվել:
«Պատերազմական տարիներին՝ 1991-94 թվականներին, ստեղծվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, որի հիմքում դրված էր առաջին հերթին հայրենիքը, բանակը, Արցախը: Այն ժամանակ էլ էինք խոսում ազգային տուրքի գաղափարի մասին: Ապրիլը հուշեց, որ պետք է կոնկրետ քայլերի անցնել, մանավանդ որ համահայկական հիմնադրամին չհաջողվեց ազգային տուրքի գաղափարը վերջնականորեն մտցնել ոչ միայն սփյուռքում, այլ նաև՝ Հայաստանում: Ողջ արցախցիները մասնակցում են մարաթոնին, բայց Հայաստանում և Սփյուռքում պատկերն այլ է: Դրա համար ընդունելի է այդ գաղափարը: Ճիշտ է, կարծիքների բախում կա, մի մասն ասում է ինչու աշխատավարձի կոնկրետ տոկոսի չափ չէ, ինչու հաստատագրված է»,- ասել է Ա. Հարությունյանը:
ԼՂՀ վարչապետի խոսքով, դեռ կան իրավական որոշ խնդիրներ, որոնց լուծումն ավարտելուց հետո Արցախում ևս կգործի այդ նախաձեռնությունը: «Մանավանդ Արցախը, մանավանդ արցախցիները, որ հասկանում են խոսքն ինչի մասին է, քանի որ բոլորս շրջապատում ունենք ընկերներ, բարեկամներ, որոնք ռազմական գործողություններից տուժած խավի ներկայացուցիչներ են և որոնք քիչ են օգտվում պետական սոցիալական ծրագրերից, կամ էլ տրամադրվող օժանդակությունը չի բավարարում նրանց: Հետևաբար, պարտավոր ենք ընդունել այդ նախագիծը»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
10:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47