Բնապահպանության նախարարությունում նախարար Արծվիկ Մինասյանի նախագահությամբ հերթական աշխատանքային քննարկում-խորհրդակցությունն է կայացել բնապահպանության համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարական լուծումների ներդրման վերաբերյալ : Քննարկմանը մասնակցել են նախարարության համապատասխան ստորաբաժանումների, միջազգային դոնոր կառույցների, ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները:
Հանդիպման ընթացքում` նախորդ քննարկման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մասնակիցներին ներկայացվել է երկու ծրագիր: Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը /GIZ/ «Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը /ԿԻԿ/ Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում ներդրվել էր «eCognition» ծրագիրը, որը հաջողությամբ արդեն իրականացվում է «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից: Ծրագիրը հնարավորություն է տալիս իրականացնել դիտարկումներ, հետազոտություններ անտառների և անտառային հողերի վիճակի գնահատման և կանխատեսման ուղղությամբ: Համակարգը աերոտիեզերական պատկերների միջոցով հնարավորություն է տալիս կատարել վերլուծություններ ըստ մշակված ցուցիչների, օրինակ` դասակարգել անտառներն ըստ ծառերի խտության ու ծառատեսակների, կատարել անտառների սանիտարական վիճակի դիտարկում և այլն: Ներկայացվել է նաև «Synergy» ընկերության կողմից մշակված Պերուի անտառների պահպանման և վերահսկողության ծրագիրը, որը ներկայում կիրառման մեկնարկային փուլում է:
18:18
18:04
17:55
17:35
17:19
17:02
16:48
16:24
16:15
16:13
16:09
15:52
15:36
14:55
14:36
14:18
14:13
14:03
13:47
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03