Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի ամանորյա ուղերձը:
Սիրելի՛ հայրենակիցներ
Հերթական անգամ գտնվում ենք հին ու նոր տարիների ճամփաբաժնում, որի մի կողմում պատմություն դարձող նորագույն անցյալն է՝ որոշակի գնահատականներով, մյուսում նոր ակնկալիքներն են:
Անցնող տարին, նախևառաջ, մեր տարածաշրջանի համար նշանակալի իրադարձություն գրանցեց: Տարիների ընդմիջումից հետո նորից միավորվեցին Մեղրու տարածաշրջանի գյուղական ու քաղաքային համայնքները, եւ այսօր ունենք Մեղրու խոշորացված համայնք: Անշուշտ, անցումային փուլին բնորոշ խոչընդոտներ ունենք, որոնք կհաղթահարենք եւ կարճ ժամանակ հետո կապացուցենք վարչատարածքային այս փոփոխության առավելությունները:
Ձեռնպահ եմ մնում անցյալում կատարված աշխատանքներին գնահատական տալուց եւ վստահ, ակնկալիքներով լի հայացքով նայում դեպի ապագան:
Սիրելի՛ մեղրեցիներ
Շատ կարեւոր է, որ բոլորիս գործողությունների նպատակը լինի նույնը՝ բարեկեցիկ, առողջ համայնք, զարգացած հասարակություն, ժողովրդի կենսամակարդակի բարելավում: Վստահեցնում եմ, որ տեղական իշխանությունն իր ամենօրյա ուշադրության կենտրոնում է պահելու ձեր մտահոգություններն ու հոգսերը, հնարավոր ամեն ինչ անելու է ձեր բարեկեցության, մեր համայնքի շենացման, սոցիալական խնդիրների եւ հոգսերի, կենցաղային մտահոգությունների բեռի թեթեւացման համար:
Շնորհավորում եմ բոլորիդ գալիք տոների՝ Ամանորի եւ Սուրբ ծննդի կապակցությամբ:
Թո՛ղ Նոր տարին երջանկություն, սեր ու համերաշխություն բերի բոլորիդ, անցնող տարում մնան բոլոր դժվարություններն ու հոգսերը, եւ թո՛ղ բոլորս դրական ու նոր լիցքերով, սեփական ուժերի հանդեպ վստահության զգացումով մտնենք նոր տարի:
Թո՛ղ 2017 թվականը խաղաղություն, արեւշատություն եւ բարիքների առատություն բերի մեր ընտանիքներին ու մեր երկրին:
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
12:10
12:03
11:49
11:05
10:42
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47