ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Արս լունգա» դուետի արդյունավետ համագործակցությունն արգասաբեր է եղել նաև 2016 թ.-ին: Անցնող տարվա ընթացքում, ընկերության աջակցությամբ, «Հայկամերային երաժշտությանանթոլոգիա» ծրագրի II մասիշրջանակներում «Արս լունգա» դուետի կողմից իրականացվելէ 4 ձայնասկավառակ, որտեղներգրավված են ինըհայկոմպոզիտորներիդաշնամուրային տրիոներ: Այդստեղծագործություններնընդգրկում են հայ ակադեմիական երաժշտական ստեղծագործական մտքի ևավանդույթներիլայն սպեկտր, ինչպես 20-րդ դ.-ի II կեսի կոմպոզիտորների՝ ԳրիգորՀախինյան, Անդրեյ Բաբաև, Արաքս Մաթևոսյան, այնպես էլ մեր օրերում ստեղծագործող ու արդենմշակութային հանրությանը քաջ ծանոթ՝ Միխայիլ Կոկժաև, Վաչե Շառաֆյան, Սիմոն Հովհաննիսյան և երիտասարդսերնդի դեռևս չբացահայտված ներկայացուցիչներ՝ ՀայկՄելիքյան, Դավիթ Բալասանյան և Անահիտ Կոստանյան:
«Արս լունգա»ն, հավատարիմ մնալով իր ավանդույթներին, այն է՝ հայ երաժշտության տարածումն ու պահպանումը ինչպեսերկրում, այնպես էլ երկրից դուրս,ձայնագրություններից զատ, իրականացրել է մի շարք համերգներ, այդ թվում՝ հայկոմպոզիտորների դաշնամուրային տրիոների համերգ «Գաֆեսճէան» արվեստի կենտրոնիհատուկ միջոցառումների սրահում, Հայաստանի կոմպոզիտորների միության հետ համատեղ համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Գարեգին Գրիգորյանի հոբելյանին (ումդաշնամուրային տրիոն դուետի խրախուսմամբ գտնվում է նոտագրման փուլում և նախապատրաստվում ձայնագրման), միշարք համերգներ «Թալալյան եղբայրներ»փառատոնի շրջանակում, որտեղ նշվեցին մեծանուն կոմպոզիտորներ ԱռնոԲաբաջանյանի, Էդվարդ Միրզոյանի և Միխայիլ Կոկժաևի հոբելյանները: Վերջինիսդաշնամուրային տրիոն ներկայացվեց կենդանի կատարմամբ՝ Երևան ժամանած գերմանաբնակ ազգությամբ հայ հրաշալի ջութակահար ՏիգրանՀախումյանիմասնակցությամբ:
«Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» ծրագրի գլխավոր նպատակներից է նաև հնարավորինս ներգրավել արտերկրումբնակվող մեր հայրենակից երաժիշտների: Այդ էպատճառը, որ տրիոների կատարման և ձայնագրման գործընթացում դուետը համագործակցում է տարբեր ջութակահարների հետ, ինչը հետագայում հնարավորությունկընձեռի ոչ միայն նորանորկոմպոզիտորական անունների, այլ նաև հրաշալի երաժիշտ ջութակահարների բացահայտման համար: Ծրագրի այս հատվածումձայնագրվել ենկատարումներ ջութակահարներ Տիգրան Հախումյանի (Գերմանիա), Տիգրան Մայտեսյանի (Բելգիա), ՍոնաԱզարյանի և Անի Կարապետյանի հետ:
Ծրագրի առաջին հատվածը մեծ ոգևորությամբ է ընդունվել աշխարհի տարբեր ծայրերում և արդեն իսկ իր անփոխարինելի տեղնէ զբաղեցրել ԱՊՀ-ի, Եվրոպայի, Հեռավոր ևՄերձավոր Արևելքի երկրների, Իրանի, Հյուսիսային և Հարավային Ամերիկաների, Կանադայի հեղինակավոր բարձրագույն երաժշտական հաստատությունների,կոմպոզիտորների միությունների ևռադիոկայանների ձայնադարաններում, որոնց թվում՝ Մոսկվայի պետական, Ուտռեխտի, Նյու Ինգլանդի, Օտտավայիկոնսերվատորիաներ, Մոսկվայի, Վրաստանի կոմպոզիտորների միություններ, Յելի, Հարվարդի, Կալիֆոռնիայիպետական, Մոլդովայի պետական, Տուրկուի պետականհամալսարաններ, Ֆրանկֆուրտի, Ցյուրիխի, Տոկիոյի ռադիոկայաններ, Ռաֆլզ ինստիտուտ, Կոնգրեսի գրադարան և այլն: Հետագայում՝ ամբողջական ձայնագրություններիերկրորդ մասն ավարտելուց հետո, դուետը նախատեսում առավել հանրայնացնել և տարածել այս՝ իր տեսակի մեջ նմանատիպը չունեցող, էնցիկլոպեդիկժառանգությունկրող յուրահատուկ շտեմարանը:
ՎիվաՍել-ՄՏՍ... Դու գիտես, որ կարող ես:
18:45
18:23
18:04
17:43
17:29
17:13
16:57
16:43
16:24
16:12
15:59
15:45
15:23
15:08
14:53
14:39
14:23
14:09
13:52
13:35
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02
09:57
09:45
09:35
09:23
09:15
09:02