Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերը տևական ժամանակ է, ինչ Սիրիայի հյուսիսում թուրքական ԶՈւ-ի կողմից իրականացվող «Եփրատի վահան» ռազմական գործողության շրջանակում չեն աջակցում Թուրքիային: Ավելին՝ Էրդողանը մեղադրել է Արևմուտքին «անմեղներին կոտորող խմբավորումներին աջակցելու ճանապարհը բռնելու» համար: Այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
«Թուրքիան երկար ժամանակ է՝ կոչ է անում Արևմուտքի երկրներին տարանջատում չդնել ահաբեկչական խմբավորումների միջև և օբյեկտիվ լինել այս հարցում: Ի պատասխան սրա՝ ԱՄՆ գլխավորությամբ որոշ երկրներ մեր տարածաշրջանում անմեղներին կոտորող խմբավորումներին աջակցելու ճանապարհն են բռնել: Իսկ երբ մեր ձայնն ենք բարձրացնում այս առնչությամբ, ոմանք իրենց վատ են զգում», - ասել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք՝ իրենց իսկ խոսքով՝ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: Թուրքական ԶՈւ-ին աջակցում են նաև «Սիրիական ազատ բանակ» ընդդիմադիր խմբավորումն ու կոալիցիոն ուժերը՝ օդային հարվածների միջոցով: Թուրքական ԶՈՒ-ն պայքարում է նաև Սիրիայի հյուսիսում գործող քրդական ազգային խմբավորումների դեմ։
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
17:02
16:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44