ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում, ամփոփելով 2016 թվականը, հայտնեց, որ 11 ամիսների արդյունքներով ՊԵԿ-ի կողմից ապահովվել է 973.1 մլրդ դրամ հարկային եկամուտ, այսինքն՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ պետական բյուջեի հարկային եկամուտների աճը բացարձակ թվով կազմել է 3.9 մլրդ դրամ կամ՝ շուրջ 0.4%:
Վարդան Հարությունյանը նշեց, որ ներքին տնտեսությունից վճարված հարկերի մեծությունը կազմել է 674,1 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 660,1 մլրդ դրամի փոխարեն: Այս ցուցանիշի մեջ ներառված չեն ԵԱՏՄ երկրներից ներկրված ապրանքների մասով հարկային մարմիններին վճարված 64,9 մլրդ դրամ հարկերը: Այսինքն` առանց ԵԱՏՄ-ի աճը կազմել է 14 մլրդ դրամ կամ 2,1%:
ՊԵԿ նախագահն ասաց, որ 2016 թվականին եկամուտների ապահովման հետ կապված եղել են ռիսկեր, որոնք առավելապես դրսևորվել են սպառման ծավալների և արտաքին առևտրաշրջանառության, մասնավորապես՝ ներմուծումների կրճատմամբ, ինչն ազդել է ոչ միայն սահմանին գանձվող, այլ նաև տնտեսության ներքին ապրանքաշրջանառությունից հաշվարկվող հարկերի վրա: «Հաշվի առնելով, որ պետական բյուջեի հարկային եկամուտների ավելի քան 53,9%-ն ապահովվում է խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից, մտահոգիչ եմ համարում այդ տնտեսվարողների մոտ իրացման շրջանառությունների ծավալների նվազման միտումները»,-ասաց նա և նշեց, որ այս ամենը հիմք է տալիս 2017 թվականի ռազմավարությունը սահմանել և իմանալ, թե ինչ ուղղություններով ենք աշխատում: Չնայած դրան՝ նա նշեց, որ այսօր չի հնչեցնելու որևէ ձեռնարկության անուն:
Այսպիսով՝ ըստ ՊԵԿ նախագահի՝ խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունում հաշվառված 521 հարկ վճարողներից դեկտեմբերի 1-ի դրությամբ ռիսկային է գնահատվել 296-ը: Նրանց մոտ միջին ամսական ստվերը գնահատվել է 3 մլրդ 548 մլն 700 հազար դրամ:
«Երկրի ղեկավարության կողմից ունեմ խիստ հանձնարարություն։ Եվ լինելով պատասխանատու մարդ՝ պարտավորվում եմ, որ այդ հանձնարարությունները կատարվելու են: Առաջին քայլը մեր համակարգը կաշառակեր և անառողջ էլեմենտներից մաքրելն է, ինչն արդեն սկսվել է»,- ասաց նա և տեղեկացրեց, որ վերջին երկու ամիսների ընթացքում 50 աշխատակից ազատվել է աշխատանքից և այդ գործընթացը շարունակական է լինելու:
Վարդան Հարությունյանը հայտնեց, որ օրինապահ հարկ վճարողի հավաստագիր տրամադրելու համար հրաման է ստորագրվելու հրապարակվելու են նաև բոլոր նրանց անունները, ովքեր կհրաժարվեն սպիտակ դաշտում աշխատել:
Ամփոփելով 2016 թվականը. ՊԵԿ նախագահն ասաց, որ այն դժվար և ծանր տարի է եղել: «Թե նախկինում ՊԵԿ-ում ինչ է եղել, ՊԵԿ-ը պատասխանատու է, թե ոչ, դա եկեք թողնենք նախկինում, դա իմ տեսակը չէ, որ անդրադառնամ նախկինում եղած երևույթներին՝ թե՛ լավ, թե՛ վատ»,- ասաց նա:
ՊԵԿ նախագահը կոչ արեց, բոլոր չհայտարարագրված հարկեր ունեցողներին փորձեն այս մեկ ամսվա ընթացքում հայտարարագրել: Նա վստահեցրեց, որ ներկայումս չկան արտոնյալներ և օրենքը հավասար է բոլորի համար։ Պետք է աշխատի թե՛ փոքր բիզնեսը, թե՛ խոշորը:
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
15:36
15:03
14:33
14:02
13:23
13:04
12:38
12:35
12:12
12:03
11:45
11:23
11:09
10:46
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55