ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են ՍՊԸ-ից առանձնապես խոշոր չափերով խարդախություն և յուրացում կատարելու դեպքեր: Քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ հափշտակությունները կատարվել են 2014-2015թթ., որոնց հետևանքով ՍՊ ընկերությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացայատվել է առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, անհատականացվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, կատարման եղանակը, պարզվել պատճառված վնասի չափը։ Մասնավորապես՝ Կ.Կոստանյանը, աշխատելով ՍՊԸ-ի կոմերցիոն բաժնում որպես կորպորատիվ հաճախորդների մենեջեր և հանդիսանալով նյութական պատասխանատու անձ, 2014-2015թթ. ընթացքում տարբեր ընկերությունների անվամբ համապատասխան հաշիվ ապրանքագրերի հիման վրա դուրս է գրել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 65.617.500 ՀՀ դրամ գումար արժողությամբ տարբեր տեսակի ավտոպահեստամասեր` անվադողեր, անվահեծեր, շարժիչի յուղ, զտիչ և մարտկոցներ, որոնք խարդախությամբ հափշտակել է: Հափշտակված ավտոպահեստամասերը Կ.Կոստանյանը վաճառել է, իսկ վաճառքից ստացված միջոցները տնօրինել իր հայեցողությամբ։ Նախաքննությամբ նաև հիմնավորվել է, որ Մ.Վարդանյանը, աշխատելով նույն ընկերության կոմերցիոն բաժնում` որպես մեծածախ վաճառքի մենեջեր, և հանդիսանալով նյութական պատասխանատու անձ, 2014-2015թթ. ընթացքում տարբեր տնտեսվարող սուբյեկտներից ստացված՝ իրեն վստահված գումարները դրամարկղ կամ բանկային հաշվին չմուտքագրելով, ետ ստացած ավտոպահեստամասերը պահեստ չմուտքագրելու, մատակարարելու նպատակով ընկերությունից ապրանքներ ելքագրելու միջոցով յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 46.794.452 ՀՀ դրամի գույք, որից 24.896.752 ՀՀ դրամին համարժեք ավտոպահեստամասեր և 21.897.700 ՀՀ դրամ։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է կատարված հափշտակության մեխանիզմը։ Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Կ.Կոստանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, իսկ Մ.Վարդանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47