Մայիսի 11-ին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում աշխատանքն է սկսել Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի հիմնադիր նիստը, որին ներկա է եղել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը՝ Բելգիայի Վալոնիա-Բրյուսել/ֆրանսիական համայնքի խորհրդարանի նախագահ Ֆիլիպ Կուրարի գլխավորությամբ: Նիստին ներկա էին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ ԱԺ պատգամավորներ:
Նշենք, որ Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի անդամները Հայաստանի 4 բուհերի մոտ 60 ֆրանկոֆոն ուսանողներ են:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ողջունելով նիստի մասնակիցներին, նշել է, որ Հայաստանն այն երկրներից է, որտեղ մարդու իրավունքների պաշտպանությունն ու հիմնարար ազատությունները, քրիստոնեական արժեքները համարվում են գերակա ուղղություններ:
ԱԺ փոխնախագահի խոսքով՝ այսօր աշխարհն ապրում է ծանր ժամանակներ: Ուստի, ըստ Էդուարդ Շարմազանովի, ֆրանկոֆոն երկրների, ինչպես նաեւ ֆրանկոֆոնիայի արժեքը կրող պատգամավորների նպատակը պետք է լինի մարդու իրավունքների պաշտպանությունը եւ պայքարն ահաբեկչության դեմ: Այս համատեքստում պարոն Շարմազանովն անդրադարձել է Բրյուսելի եւ Փարիզի ահաբեկչություններին, ինչպես նաեւ ղարաբաղյան հիմնախնդրին:
Երիտասարդներին մաղթելով բեղմնավոր աշխատանք՝ Էդուարդ Շարմազանովը եւս մեկ անգամ շեշտել է, որ նրանք պետք է պատրաստ լինեն դիմակայելու առկա մարտահրավերներին:
Ողջույնի խոսքերով հանդես են եկել Ֆրանկոֆոնիայի ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը, Բելգիայի Վալոնիա-Բրյուսել/ֆրանսիական համայնքի խորհրդարանի նախագահ Ֆիլիպ Կուրարը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը:
Նիստի ավարտին ընդունվել է Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի հռչակած սկզբունքներին եւ նպատակներին ու հետագա գործունեությանը վերաբերող հռչակագիր:
Հիշեցնենք, որ 2014 թվականի նոյեմբերին Դակկարում (Սենեգալ) կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովից հետո, որի գլխավոր թեման երիտասարդությունն էր` որպես խաղաղության վեկտոր եւ զարգացման դերակատար, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ ֆրանկոֆոնիայի սեկցիան՝ Մարգարիտ Եսայանի գլխավորությամբ, Ֆրանկոֆոնայի միջազգային կազմակերպությունում ՀՀ ներկայացուցչի հետ համագործակցության արդյունքում նախաձեռնել էր Հայաստանի երիտասարդ ֆրանկոֆոնների խորհրդարանի ստեղծման նախագիծը:
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
13:56
13:45
13:32
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02