Ադրբեջանի Միլի Մեջլիսի՝ խորհրդարանի այսօրվա նիստում բարձրացվել է Իսրայելի հետ հարաբերությունների պատճառով իրանցի պաշտոնատար անձանց կողմից Բաքվի հասցեին հնչած սպառնալիքների մասին հարցը, գրում է ԱՊԱ գործակալությունը:
Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը հայտնել է, որ Բաքու Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի այցից հետո Ադրբեջանի նկատմամբ Իրանի դրսևորած ագրեսիան չպետք է մնա անպատասխան:
Նա, պատասխանելով Իրանի պաշտպանության նախարարի հայտարարությանն այն մասին, որ «Մենք չենք հանդուրժի Իսրայելի հետ Ադրբեջանի մերձեցումը», նշել է, որ Ադրբեջանի հետ Իրանի հարաբերությունների վատթարացումը խնդիր կստեղծի հենց Իրանի համար։ «Եթե Իրանը հարձակվի Ադրբեջանի վրա, ապա կջնջվի քարտեզի վրայից, և դրա տեղը կստեղծվի հինգ պետություն»,- ասել է նա:
Խոսնակ Օգթայ Ասադովն, իր հերթին, հայտարարել է, որ Իրանը երբեք չի համարձակվի միջամտել Ադրբեջանի ներքին գործերին:
«Իրանի նախագահն այցելել է Հայաստան, մենք ինչ-որ հայտարարություններով հանդես եկա՞նք դրա դեմ: Եվ այդ պատճառով յուրաքանչյուրը պետք է միմյանց հանդեպ հարգանքով վերաբերվի»,- ասել է նա՝ նկատի ունենալով վերջերս Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Հայաստան:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34