ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հանդես է եկել ուղերձով, որում շնորհավորել է բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ:
«Հարգելի հայրենակիցներ, մարզիկներ, մարզիչներ, մարզաշխարհի ներկայացուցիչներ, ի սրտե շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Թող 2017 թվականը ողջ հայ ժողովրդի և մեր պետության համար լինի խաղաղության, կայունության և բարօրության տարի:
Բոլորս կարող ենք փաստել, որ ի թիվս մյուս ոլորտների, այսօր Հայաստանի Հանրապետությունը աշխարհին հաջողությամբ ներկայանում է նաև մարզական ձեռքբերումներով, այսօր նաև մեր մարզիկների շնորհիվ է, որ աշխարհի բոլոր հատվածներում հնչում է մեր երկրի պետական օրհներգը, բարձրացվում մեր հայրենիքի եռագույնը: Ասածներիս վկան 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերն էին, որտեղ մեր մարզիկները արժանապատվորեն հանդես եկան՝ 20-ամյա դադարից հետո օլիմպիական ոսկե մեդալ բերելով Հայաստան:
Կեցցե՛ն բոլորը, թե՛ մարզիկները, և թե՛ մարզիչները: Շնորհակալություն բոլորին մեզ այդքան վառ, ուրախ և անկրկնելի բերկրանք պատճառելու համար: Սիրելի՛ բարեկամներ, կրկին շնորհավորելով ձեզ գալիք տոների կապակցությամբ, մաղթում եմ նորանոր հաջողություններ աշխատանքում, երջանկություն անձնական կյանքում և երազանքների իրականացում»,- Ռոստոմյանի խոսքը մեջբերում է MSY.am-ը:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47