Վարչապետ Կարեն Կարապետյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ, տեղեկացնում է կառավարության մամուլ ծառայությունը:
Վարչապետը ծանոթացել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի մասին՝ թեյի սեղանի շուրջ: Կարեն Կարապետյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ և շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության համար:
Վարչապետը նշել է, որ ժողովուրդը հպարտանում է մեր զինվորներով, ովքեր պատվով և պատասխանատվությամբ են պաշտպանում մեր պետական սահմանները: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ զինվորները միշտ գտնվում են պետության ուշադրության կենտրոնում:
«Մենք շատ լավ երկիր ենք ունենալու, որևէ կասկած երբևէ չունենաք, անկախ նրանից, թե ինչ դժվարություն ունենք, ինչ խնդիր ունենք: Մենք չափազանց շահագրգռված ենք, որ դուք ձեր ծառայությունը, ձեր պարտքը կատարելուց լինեք հպարտ, որովհետև ավելի մեծ բավարարվածություն իր երկիրը սիրող մարդու մոտ չի կարող լինել, եթե ինքն իր երկրի ծառան է: Ես աշխատանքային փորձիս ընթացքում ղեկավարել եմ մեծ ու փոքր ընկերություններ, կյանքն ավելի թեթև է եղել, բայց եթե այս տեղում ես կարողանամ բավարարված զգալ, որ իմ ծառայությունը ճիշտ եմ մատուցում, դրանից մեծ գնահատական, հաճույք չկա, անկախ նրանից՝ անքուն գիշերներ են, ծանր պայմաններ, ընտանիքին տեսնել-չտեսնել»:
Զինծառայողների հետ զրույցում, անդրադառնալով նախօրեին, հայ-ադրբեջանական պետական սահմանին դիվերսիոն խմբի ներթափանցման փորձին, վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ դիրքի անձնակազմը սխրանքի ու անձնազոհության գնով է լուծել իր առջև դրված խնդիրը՝ պաշտպանելով երկրի սահմանները: Վարչապետի խոսքով, սահմանին կանգնած զինծառայողների վստահությունն ու վճռականությունն անընդհատ դրական ազդակներ է փոխանցում նաև հանրությանը:
Մարտական հենակետ այցի ավարտին Կարեն Կարապետյանը բոլոր զինվորներին մաղթել է առողջություն և խաղաղ ծառայություն: ուք ձեր ծառայությունը, ձեր պարտքը կատարելուց հպարտ լինեք:




14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47